Փաշինյանի մտահոգությունը «հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ». Արմեն Աշոտյան

Հանրապետականի ապագայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը «հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ»։ Այդ մասին նշել է Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն՝ արձագանքելով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետականի վերաբերյալ արած երեկվա հայտարարություններին։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը: «ՀՀԿ-ին արմատախիլ անելու կոչեր անող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը ՀՀԿ ապագայով, իհարկե, հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության ապագան կախված է բացառապես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներից և հասարակությունից, ով պետք է պատրաստակամություն ունենա թարմացած, բարեփոխված ՀՀԿ-ին տալու իր ձայնը՝ ելնելով այն հանգամանքից, որ Հանրապետականն է ներքաղաքական դաշտում բացառիկ ընդդիմադիր ուժը, որն ունի նաև հստակ ազգային գաղափարախոսական հիմք», - ասել է Աշոտյանը։ Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանը կոչ էր արել Հանրապետականին վերջ տալ դավադիր կեցվածքին՝ ընդգծելով, որ վերադարձ անցյալին չի լինելու: Փաշինյանը՝ նաև անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալմանն, ասել էր, որ օրենսգրքի փոփոխությունը բխում է հենց Հանրապետականի շահերից, քանի որ հին օրենսգրքով այդ կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու շանս չունի: «Մեկը չկա ձեզ ձեր շահը բացատրի», - ասել էր Փաշինյանը: Աշոտյանն այսօր ասել է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ մանիպուլյացիաներն ուղղակի անթույլատրելի են։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Իսրայելը թիրախավորել է Բեյրութը, «Հեզբոլլահ»-ը՝ իսրայելական Ռամաթ Դավիդ ավիաբազան Ամերիկյան ԶՈւ-երի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է ևս 2 զինվորական ծառայողի զոհվելու մասին Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում. «Հրապարակ» ԱՄՆ-ն և Իսրայելը կփորձեն Իրանը բաժան-բաժան անել Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը Մասյացոտնի թեմում միասնական ժամերգությանը կմիանան նաև Արագածոտնի թեմի հոգևորականները Պուշկինի փողոցում վիճաբանություն է եղել․ եղբայրները տեղափոխվել են ոստիկանություն,17-ամյա պատանին՝ ԲԿ Առաջի նախագահը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն դրամ, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ բռնագանձել 2 բնակարան Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել․ «Իրավունք» Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում. «Հրապարակ» Իրանի ռազմավարական խորքը թույլ է տալու երկարաժամկետ դիմադրություն կազմակերպել․ իրանագետ Գանձաքարցիները Փաշինյանին չընտրելու ևս մեկ պատճառ ունեն․ «Հրապարակ» Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Վարդենյաց լեռնանցքը փակ է Իրանի հարվածներն այնքան ուժգին են եղել, որ ամերիկյան ռազմակայանների մի մասը ջնջվել է երկրի երեսից Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ցանկացած պահի որպես «պեշկա» կդնի զոհասեղանին․ ՔՊ-ականները անցել են գլխների ճարը տեսնելու. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am