Տհաճ միջադեպ ԵՊԲՀ-ում․ Նարեկ Վանեսյանը Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում անհարկի ռեպլիկներ է բաց թողել

Բաց նամակ ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին Մեծարգո պարոն Վարչապետ, Այսօր՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու և քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ գրանցվել է տհաճ միջադեպ, որը միայն համալսարանականների կողմից հանդուրժողականության և զսպվածություն ապահովելու գործադրած ջանքերի շնորհիվ չի ստվերել արարողությունը: Այսպես, շրջանավարտներից մեկին՝ Նարեկ Վանեսյանին, վրդովվեցրել է այն հանգամանքը, որ շրջանավարտները խոսքով հանդես գալ կարող են միայն Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի դասախոսություններից հետո, ինչը պայմանավորված է եղել նախօրոք ձևավորված և հաստատված օրակարգով: Հանդիսավոր արարողության սցենարից շեղումներ թույլ չտալու նպատակով և հաշվի առնելով, որ շրջանավարտների ելույթները նախատեսված են եղել արարողության ավարտական հատվածում` բուհի պրոռեկտորը բոլոր շրջանավարտներին, այդ թվում նաև Նարեկ Վանեսյանին հրապարակային՝ առաջարկել է նախատեսված օրակարգին համաձայն, ելույթ ունենալ: Նարեկ Վանեսյանն անհասկանալի պատճառներով վրդովվելով առաջարկից, դրսևորել է շրջանավարտին, քաղաքացուն և բժշկին անհարիր ու անվայել պահվածք: Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում, պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ներազդել մագիստրոսական ծրագրի այլ շրջանավարտների վրա, արգելելով նրանց արարողության ավարտական հատվածում ելույթ ունենալ, արարողության ժամանակ բոլոր շրջանավարտների անունից բարձրաձայն, արհամարհական տոնայնությամբ հրաժարվել է ելույթ ունենալուց, որից հետո շրջանավարտների՝ դասախոսի հետ համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին՝ խոչընդոտելով նրան լուսանկարվել շրջանավարտների հետ: Այնուհետ, Համալսարանի աշխատակազմի ղեկավարի կողմից պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրվել է նրա աշխատասենյակ, որտեղ շարունակել է դրսևորել անվայելուչ ու կոպիտ վարքագիծ, որը հատկապես անընդունելի է կնոջ նկատմամբ դրսևորվելու պարագայում: Մենք, համալսարանականներս, մտահոգված ենք միջադեպով, որն աննախադեպ է բուհի պատմության մեջ: Հարգարժան պարոն Վարչապետ, Համալսարանի համար նման դրսևորումը հատկապես մտահոգիչ է, նկատի ունենալով, որ Նարեկ Վանեսյանը զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, բժշկական հաստատություն, որը կարևորագույն դեր ունի հանրապետության հոգեբուժական օգնության և սպասարկման պատշաճ կազմակերպման և իրականացման գործում և որի ղեկավարն անբասիր կենսագրություն և վարքագիծ պետք է դրսևորի օրինակ դառնալով ապագա բժիշկների և հատկապես հոգեբույժների համար: Պետք է նշել, որ միջադեպն իր աննախադեպությամբ մեծ արձագանք է գտել անվանի բժիշկների, պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողության շրջանում, հատկապես նկատի ունենալով, որ այն տեղի է ունեցել Նոբելյան մրցանակակիրների ներկայությամբ, ինչը նկատել և իրենց վրդովմունքն են հայտնել նաև Նոբելյան մրցանակակիրների այցի կազմակերպիչները: Պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը նպատակ ունենալով հետայսու բացառել նման դեպքերի կրկնությունը, որն արատավորում է բժշկի բարձր կոչումը և խաթարում Համալսարանի ակադեմիական միջավայրում հաստատված համակեցության կանոնները, հաշվի առնելով, որ Նարեկ Վանեսյանի կողմից նախկինում ևս դրսևորվել է նմանատիպ վարքագիծ համալսարանում, որոնք գրանցված են և արձանագրված են: Մենք՝ համալսարանականներս, խնդրում ենք երկրի բարձրագույն ղեկավարությանը ուշադրության արժանացնել միջադեպը՝ առաջարկելով համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումը արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը և վատ օրինակները ի սպառ բացառելու նկատառումներով: Տեղեկացնենք նաև, որ շրջանավարտների մի խումբ ներողություն է խնդրել տհաճ միջադեպի համար և իրենց շնորհակալություն են հայտնել բացառիկ հնարավորության համար, որը իրենց տրված է եղել՝ Նոբելյան մրցանակակիրների ձեռքից ստանալ ավարտական վկայականներ: Պրոֆեսոր Արմեն Մուրադյան Անվանի բժիշկ Արտավազդ Սահակյան Պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյան Պրոֆեսոր Հմայակ Սիսակյան Պրոֆեսոր Իրինա Մալխասյան «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔե ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Զավեն Քոլոյան Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյան Պրոֆեսոր Արտո Զիլֆյան Պրոֆեսոր Մագդալինա Մելքոնյան Պրոֆեսոր Շոթա Վարդանյան Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանով Բժշկական գիտությունների դոկտոր Լազար Եսայան Պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյան Դոցենտ Գառնիկ Ավետիսյան Դոցենտ Երվանդ Սահակյան Պրոֆեսոր Լարիսա Ավետիսյան Պրոֆեսոր Տաթևիկ Ավագյան Դոցենտ Կարինե Բարոյան Դոցենտ Սաթենիկ Բաղդասարյան Դոցենտ Աննա Սարգսյան Պրոֆեսոր Արեն Բաբլումյան Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյան Դոցենտ Բագրատ Ենոքյան Պրոֆեսոր Թամարա Սարգսյան Պրոֆեսոր Աննա Պողոսյան Դոցենտ Գևորգ Թամամյան Անվանի մանկաբույժ Կալանտերյան Հրանտ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի անձնակազմ «ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍե ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԹՐԵՅՆԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 100-ից ավելի ուսանողներ, բժիշկներ և քաղաքացիներ

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am