Ռոուհանիի ցնցող բացահայտումը սաուդցի լրագրողի մահվան մասին
«Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունը չԷր կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների աջակցության:Չեմ կարծում, որ որեւԷ մեկը կարող Էր համարձակվել նման հանցագործություն կատարել առանց ԱՄՆ-ի կողմից աջակցության :Ոչ ոք նույնիսկ պատկերացնել չԷր կարող, որ այսօր արդի դարաշրջանում մենք կարող ենք նման սպանության վկաներ դառնալ»,-հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:: Իրանի նախագահը դատապարտել Է Հաշքաջիի սպանությունը եւ հորդորել Թուրքիային՝ «անաչառ ու մանրամակրկիտ հետաքննություն» անցկացնել:
«Մենք Թուրքիայի կառավարությանը խնդրում ենք՝ շարունակել հետաքննությունը, որպեսզի համաշխարհային հանրակցությանը տրամադրվի այս հանցագործության բոլոր մանրամասները, որը նախադեպը չունի վերջին տասնամյակների ընթացքում»,-նշել Է նա:

