ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Հայոց Աշխարհ» օրաթերթին։ Հարցաղրույցի տեքստը հրապարակել է Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը՝ 2rd.am-ը։
-Պարոն Քոչարյան, վերադառնալով մեր իրողություններին, նկատենք, որ միայն վերջին կես տարվա ընթացքում երրորդ անգամ կառավարություն ու նախարարներ են փոխվում կամ փոխվելու: Ու սա էլ դեռ վերջը չէ, եթե նկատի ունենանք ԱԺ արտահերթ ընտրությունները, որից հետո էլի կառավարություն է ձևավորվելու: Կադրային նման հոսքը ի՞նչ հետևանքներ կարող է թողնել ինչպես պետական կառավարման համակարգի, այնպես էլ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, մի խոսքով, մանավանդ որ եկող տարվա բյուջեն էլ կարծես հենց եկող տարի կարող է ընդունվել:
-Միայն խառնաշփոթի կհանգեցնի:
Իմ փորձով կարող եմ ասել, որ ամենից արդյունավետը եղել են 2000-2008 թվականները, երբ կառավարության շատ կայուն կազմ ենք ունեցել: Եվ նախարարների մեծ մասը աշխատել է 7-8 տարի, փորձ կուտակելով: Ես տեսել եմ, որ պաշտոնավարման երկրորդ-երրորդ տարում էին նրանք հասնում իրենց արդյունավետության գագաթին։
Ամենից կարևորը՝ արդյունավետությունն ապահովվել է բարեփոխումների ընթացքում հետևողական լինելու շնորհիվ: Չկան այնպիսի բարեփոխումներ, որոնք կարող ես կես տարում իրականացնել: Որևէ ոլորտում լուրջ բարեփոխումները ժամանակ են պահանջում, ամենաքիչը 3 տարի։
Հիմա պատկերացրեք, եթե ամեն տարի կամ տարին երկու անգամ նախարար է փոխվում, և ամեն մի գործիչ այդ պաշտոնին գալիս է իր մոտեցումներով, ընդ որում, նրանց մեծ մասը այսօր այդ փորձը չունի, ժամանակ է պետք, որպեսզի հասկանան, թե որտեղ են հայտնվել և ինչ է պետք անել, ինչը միանգամայն բնական է:
Արդյունք չեմ սպասում, քանի որ նման կարգի հաճախակի փոփոխությունները չեն կարող արդյունավետ կառավարման մասին խոսել, չեն կարող խթանել արդյունավետությունը: Այստեղ ես մեծ խնդիր եմ տեսնում:
Մենք նաև այլ խնդիրներ կունենանք, որովհետև ունենալու ենք նոր ԱԺ, որքան պատկերացնում եմ՝ նաև անփորձ օրենսդիր իշխանություն ենք ունենալու: Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, բայց այնտեղ բարեփոխումների օրենսդրական ձևակերպումը հաստատ դանդաղելու է, կամ դրա որակն է հարցականի տակ ընկնելու: Ժամանակ է պետք, որ սովորեն, որոշումներ կայացնելու տեխնոլոգիային սկսեն տիրապետել:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը