Վիճակը տարածաշրջանում այսօր շատ ավելի բարդ է, քան իմ պաշտոնավարման շրջանում էր. Ռոբերտ Քոչարյան

Իշխանությունները պետք է պրակտիկ քաղաքականություն իրականացնեն՝ աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու համար։ «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Միգուցե սա այն դեպքն է, երբ արժե որոշակի շրջանակներում քննարկումներ ունենալ, եւ դրանց ընթացքում, հնարավոր է, որոշ գաղափարներ ծագեն, որոնք կարող են ուղեցույց լինել պրակտիկ քաղաքականությունն իրականացնելիս»,– ասել է նա։ Քոչարյանի խոսքով՝ վիճակը տարածաշրջանում այսօր շատ ավելի բարդ է, քան իր պաշտոնավարման շրջանում էր: «Այն ժամանակ Թուրքիան շատ ավելի կանխատեսելի էր, քանի որ ձգտում էր անդամակցել Եվրամիությանը, ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարված էին, բայց ոչ այս աստիճանի: Բացի դրանից, ավելացել է Սիրիայի իրավիճակի գործոնը: Այսինքն՝ կան մի շարք նոր գործոններ, որոնք միայն բարդացրել են իրավիճակը: Ի լրումն, այս ամենը տեղի է ունենում ուժային կենտրոնների՝ Արեւմուտքի, Ռուսաստանի գլոբալ հակամարտության խորապատկերում: Շատ ավելի դժվար է հիմա կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն իրականացնել, քանի որ այդ դաշտը չափազանց փոքրանում է: Մոտեցումներից մեկը՝ ընդհանրապես մեկուսանալ այդ ամենից, չփորձել որեւէ դերակատարություն ունենալ այդ գործընթացներում: Մյուս մոտեցումը՝ այս բարդ վիճակում այնուամենայնիվ փորձել եզրեր գտնել՝ որոշակի դերակատարության համար: Դա ենթադրում է շատ մեծ դիվանագիտական վարպետություն: Կգտնի՞ այսօրվա իշխանությունը այդ հնարավորությունը, պատրա՞ստ է գնալ դրան, կա՞ այդ դիվանագիտական փորձը, գիտե՞ն՝ ինչ պիտի անել, թե՞ ոչ: Դժվարանում եմ ասել, որովհետեւ հրապարակային ձեւով որեւէ կերպ իրենք դեռ չեն արտահայտվել այս հարցերի շուրջ: Վիճակն իսկապես բարդ է, եւ եթե լուծումներ չգտնեն, ես որեւէ մեկին չեմ մեղադրի։ Բայց համարում եմ, որ ամենից վատ տարբերակը կլինի՝ ընդհանրապես չփորձել որեւէ դերակատարում ունենալ, որովհետեւ այդ դեպքում դու տարածաշրջանում զարգացող իրադարձությունների պասիվ օբյեկտ ես լինելու»,– ասել է Քոչարյանը: Առկա մարտահրավերների շարքում Քոչարյանն առանձնացրել է նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը, ինչը, նրա խոսքով, շատ մեծ խնդիրներ կարող է առաջացնել՝ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված. «Սա չափազանց լուրջ մարտահրավեր է լինելու: Եվ, եթե դիտարկում ենք ընդհանուր հնարավոր վտանգները, ապա սա միշտ պետք է աչքի առաջ ունենանք»:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am