Գերմանիայում չեն բացառել երկրում ահաբեկչությունների հնարավորությունը
ՏԱՍՍ գործակալությունը գրում է ,որ Գերմանիայի արդարադատության և սպառողների իրավունքների պաշտպանության նախարար Հայկո Մաասը Բրյուսելում իրականացված ահաբեկչություններից հետո չի բացառել ահաբեկչական հարձակումների հնարավորությունը Գերմանիայի տարածքում: «Չի կարելի հույսը դնել նրա վրա, որ միջազգային ահաբեկչությունը հավերժ պտտվելու է Գերմանիայի շուրջը: Գերմանիան արդեն վաղուց պոտենցիալ թիրախ է ահաբեկիչների համար։ Մեր հատուկ ծառայություները, սակայն, անում են հնարավորը, ինչ իրենց ուժերի սահմաններում է, որպեսզի կանխեն նման ահաբեկչությունները և պաշտպանեն մարդկանց Գերմանիայում»,- հայտնել է նախարարը: Ընդ որում՝ նա խորհուրդ է տվել գերմանացիներին խուճապի չմատնվել: Նա նշել է, որ եթե իրենք հիմա ամբողջությամբ քարանան ահ ու սարսափից, ապա ահաբեկիչները կհասնեն իրենց նպատակին։
