Factor.am-ի տեղեկություններով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում նշած պատգամավորը, որն առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է: Մեր տեղեկություններով, գործը վերաբերում է Պողոսյանի պաշտոնավարման տարիներին կատարված գործարքի։ Լուրը փորձեցինք ճշտել նաև Հատուկ քննչական ծառայությունից, որտեղից չցանկացան ո՛չ հերքել, ո՛չ հաստատել մեր տեղեկությունը, միայն ասացին՝ չեն մեկնաբանում: Փորձեցինք կապ հաստատել նաև Միհրան Պողոսյանի հետ, սակայն ապարդյուն: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով առաջիկա բացահայտումներին, ասել էր, որ առաջիկայում կալանավորվելու է ԱԺ պատգամավորներից մեկը: «Սա լինելու է 3-րդ Հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- նշել էր Փաշինյանը:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը