Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիտորդական առաքելությամբ պատվիրակություն Վրաստան գործուղելու մասին որոշում է ստորագրել Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 24-31-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն N 1 հավելվածի: 2. Դիտորդների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի: 3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
