Կրկեսի վերածված հայրենիքը

Վերջին անգամ ժողովրդով հանրահավաք եղավ հոկտեմբերի 2-ին, որտեղ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի պահանջով հավաքվեց, որպեսզի սպառնա Ազգային Ժողովին, որ վերջինս չընդունի մի ինչ-որ ազգադավ օրենք, որը հետո պարզվեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ էության, չեղարկում է։ Հետո կար սպառնալիք, որ ժողովուրդը կհավաքվի, որպեսզի ոչ ոք չհամարձակվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետ առաջադրել։ Հիմա սպառնալիք է հնչում, որ ժողովուրդը կրկին կարող է հավաքվել, որպեսզի Ազգային Ժողովին ստիպի, որ Նիկոլ Փաշինյանին հանկարծ չընտրի վարչապետ, քանի որ վերջինս մոռացել է իր հրաժարականը քվեարկել տալ։ Իրականում խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չէ, այլ ավելի շատ ժողովրդի, որը դարձել է սպառնալիքի գործիք ու գործադրվում է այնտեղ, որտեղ ասենք, կարելի էր հարցերը պարզել նախագահի հետ, կամ մի քիչ ուշադիր լինել եւ հրաժարականը քվեարկության դնել։ Խոսքը նաեւ Ազգային Ժողովի մասին է, որն այնքան հակաժողովրդական է ու քրեաօլիգարխիկ, որ անպայման անհրաժեշտ է ցրել մինչեւ դեկտեմբերի 10-ը, թեկուզ մոռանալով, որ այն պետական ինստիտուտ է։ Պետական ինստիտուտ է նաեւ Սահմանադրությունը, որը հիմա միայն մանիպուլյացիաների օբյեկտ է, եւ կարելի է մոռանալ նրա ոգին, իսկ տառը պետք է կատարել, ու դա հանգեցնում է այն վիճակին, երբ արդեն ոչ ոք չի հասկանում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալիս վարչապետի պաշտոնից, հետո ինչու է առաջադրվում վարչապետ, հետո էլի ինչու չի ուզում վարչապետ դառնալ։ ԿուՇտուՆիցայի ու Բունյուելի ֆիլմերում ավելի շատ է տրամաբանությունը, սակայն դրանք կոչում են սյուռռեալիստական, իսկ մեր մոտ ավելի քիչ է տրամաբանությունը, սակայն դա կոչվում է ժողովրդական։ Ոտնահարվում են պետականության ինստիտուտները՝ կրկին ժողովրդի պահանջով ու այն պատճառով, որ դրանք քրեաօլիգարխիկ են։ Բացահայտվում է ՀՀԿ-ի հերթական սուտը, որը պնդում էր, թե կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Պարզվում է, որ ունենք, եւ կրկեսի վերածելը միայն առաջին արարն է, իսկ չբացահայտված գաղտնիք կրող դեկտեմբերի 10-ից հետո պատմությունը կարող է կրկնվել, սակայն դասականները պնդում են, որ այս դեպքում այն այլեւս ֆարս չի լինի, այլ ողբերգություն։ Ի վերջո, ամենակարեւոր պետական ինստիտուտն է ժողովուրդը, որին որ պատկանում էր իշխանությունը, բայց որը հիմա դարձել է ընդամենը շանտաժի գործիք։ Համազգային հիպնոսի տակ գլխիվայր են շրջվել բոլոր հասկացությունները, ժողովուրդը արդեն ընդունում է այն՝ ինչ ասվում է, եւ ոչ թե ինչ կատարվում է։ Ոտքից գլուխ շուռ է եկել հայրենասիրության գաղափարը, եթե առաջ դա Ղարաբաղն էր, Ցեղասպանության ճանաչումը, հայրենիքի անվտանգությունը, ապա հիմա դա տեռորիստներն են։ Արդյոք հիշո՞ւմ ենք, թե ինչու Սասնա Ծռերը գրավեցին ՊՊԾ գունդը. պահանջը մեկն էր՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին։ Արդյոք դա՞ է հայրենասիրության մեր ամենաբարձր ընկալումը։ Արդյոք դրա համար պետք էր հարձակո՞ւմ գործել եւ ոստիկանական զորամաս գրավել Երեւանի կենտրոնում, մարդկանց սպանել, պատանդներ վերցնել, ողջ երկիրը շաբաթներ շարունակ պահել լարվածության ու սպառնալիքի մեջ։ Հետո մարդասպաններն ու պատանդառուները հայտարարեցին, թե եթե իրենք չլինեին, ապա Սերժ Սարգսյանը էլի տարածքներ էր հանձնելու, ու ոչ ոք չհարցրեց, թե ինչու էր հանձնելու, եւ ինչպես մի խումբ հանցագործներ նրան կարող էին ետ պահել։ Հետո հայտարարում են, թե իրենք պատրաստ են 800 հեկտարը ետ բերել, բայց Սերժ Սարգսյանը չի թողնում, ու Սերժ Սարգսյանն էլ չի հայտարարում, թե թողնում եմ, գնա’, բե’ր։ Բայց սա նույն երգի հաջորդ քառյակն է, երբ ոչ ոք չի ասում, թե թռիչքաձեւ զարգացում պետք է ունենայինք, բայց ինչու մյուս տարի աշխատավարձները չեն բարձրանալու, թե այդ ինչպես վերացավ կոռուպցիան, ուր անհետացան օլիգարխները։ Եվ ի վերջո՝ ինչ են անելու մեր զորքերը Սիրիայում։ Իսկ Դեյվիդ Կոպերֆիլդը նստել է մի մութ անկյունում, ունքերը կիտել ու լաց է լինում նախանձից՝ եթե կրկես չկա, ապա դեռ ինչ ֆոկուսներ են լինելու դեկտեմբերի 10-ից հետո։ Աղասի ԵՆՈՔՅԱՆ

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Պահքի շրջան է, մի՛ ստեք, ճիշտն ասեք․ Արթուր Խաչատրյանը՝ Ջրային կոմիտեի նախագահին (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութը, «Հեզբոլլահ»-ը՝ իսրայելական Ռամաթ Դավիդ ավիաբազան Ամերիկյան ԶՈւ-երի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է ևս 2 զինվորական ծառայողի զոհվելու մասին Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում. «Հրապարակ» ԱՄՆ-ն և Իսրայելը կփորձեն Իրանը բաժան-բաժան անել Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը Մասյացոտնի թեմում միասնական ժամերգությանը կմիանան նաև Արագածոտնի թեմի հոգևորականները Պուշկինի փողոցում վիճաբանություն է եղել․ եղբայրները տեղափոխվել են ոստիկանություն,17-ամյա պատանին՝ ԲԿ Առաջի նախագահը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն դրամ, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ բռնագանձել 2 բնակարան Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել․ «Իրավունք» Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում. «Հրապարակ» Իրանի ռազմավարական խորքը թույլ է տալու երկարաժամկետ դիմադրություն կազմակերպել․ իրանագետ Գանձաքարցիները Փաշինյանին չընտրելու ևս մեկ պատճառ ունեն․ «Հրապարակ» Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Վարդենյաց լեռնանցքը փակ է Իրանի հարվածներն այնքան ուժգին են եղել, որ ամերիկյան ռազմակայանների մի մասը ջնջվել է երկրի երեսից Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ցանկացած պահի որպես «պեշկա» կդնի զոհասեղանին․ ՔՊ-ականները անցել են գլխների ճարը տեսնելու. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am