Հանրապետականը պայմանավորվածություններ չի խախտում. Վահրամ Բաղդասարյան
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց,որ պայմանավորվածությունները չեն խախտում, Նիկոլ Փաշինյանին չեն ընտրելու վարչապետ: Փաշինյանի ելույթը,ըստ Վահրամ Բաղդասարյանի, չէր կարող ծրագրային լինել,քանի որ այս ամենը ձևական բնույթ է կրում: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, որ առանց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, Հանրապետական կուսակցությունը քիչ շանսեր ունի ընտրվելու, Բաղդասարյանը պատասխանեց. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ընտրությունից մեկ ամիս առաջ բավական լուրջ խնդիր է, վատ է ազդում մեր հեղինակության վրա: Դա պետք է գիտակցեն բոլորը՝ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի Ընտրական օրենսգիրք փոխել»: Հարցին, որ, այդուհանդերձ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ՀՀԿ շահերից է բխում, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես խնդրում եմ մի անձնավորեք, թե ում շահերից է բխում: Դեկտեմբերի ընտրություններն ո՞ւմ շահերից են բխում»:
