Ձեզ թվում է ինձ համար հե՞շտ էր Ֆրանսիայի հրապարակում գիշերը վրաններում անցկացնել. Փաշինյան
« Ամեն անգամ կարելի՞ ա կոռեկտությունը ընդունել որպես թուլություն: Ի վերջո կարող է մարդկանց նյարդերը տեղի տան, դադարեցրեք այդ կեցվածքը: Մեզ չեք կարող հունից հանել, բայց ժողովրդին կարող եք: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդի և երկրի շահերից են բխում: Մի անգամ մենք կհաղթենք, շատ ձայներ կհավաքենք, մյուս անգամ՝ դուք: Վառ օրինակ է Կապանի քաղաքապետի ընտրությունը: Միշտ չէ, որ մեր թեկնածուն է հաղթում»,- ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք ընտրակեղծարարությամբ չենք զվաղվելու: Դա կլինի իմ քաղաքական կերպարի կործանումը:Մեր ձեռքերը կկտրենք, բայց ընտրությունները չենք կեղծի»,-հավելեց Փաշինյանը,ում կարծիքով պահին ժողովուրդը դեմ դուրս գա իրեն, ինքը հրաժարական կտա: Ամեն պահի կարող է հեղափոխություն լինել: Ձեզ թվում է ինձ համար հե՞շտ էր Ֆրանսիայի հրապարակում գիշերը վրաններում անցկացնել: Ես դա արեցի, քանի որ ժողովուրդը փոփոխություն էր ուզում: Եթե մենք հինգ հոգով ուզեինք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ձեզ թվում է նա հրաժարական կտա՞ր»,- ասաց Փաշինյանը, հավելելով՝ մենք երաշխավորում ենք, որ ոչ մի ձայն չի կեղծվելու: «Եվ ես հինգ ամիսներում հասկացել եմ, որ անիմաստ ա առանց ժողովրդի վստահության իշխանություն ունենալ»,- եզրափակեց վարչապետը:
