Նա անդրադարձավ վերջին 5 ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին, դրանց խորքային իմաստին. «Հեղափոխություն տեղի է ունեցել, սակայն իշխանափոխություն դեռեւս տեղի չի ունեցել:Նախ ուզում եմ անդրադառնալ հարցին, թե այնուամենայնիվ ինչ էր Հայաստանում տեղի ունեցածը, հեղափոխություն, թե պարզապես իշխանափոխություն:
Ինձ համար միանշանակ է, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխությունյ, որովհետեւ տեղի է ունեցել հասարակական ֆորմացիայի իրական փոփոխություն: Իսկ այդ փոփոխության իմաստն այն է, որ մինչեւ 2018- ապրիլ Հայաստանում դոմինանտ, որոշիչ ուժը հանդիսանում էր քրեական, տնտեսական, քաղաքական էլիտան, որին պատկանում էր ողջ իշխանությունը, իսկ հեղափոխությունից հետո Հայաստանում որոշիչ քաղաքական գործոնը, քաղաքական ուժը հանդիսանում է ժողովուրդը, որը կարողացավ այդ էլիտային պարտադրել, որ իր նախընտրած թեկնածուին ընտրեն վարչապետ եւ ճանաչեն ժողովրդի իշխանությունը:
Այս թեման հրատապ է այնքանով, որ կան վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ, որոնք հայտարարում ու պնդում են, որ ՀՀ-ում ընդամենը իշխանափոխություն է տեղի ունեցել, ոչ թե հեղափոխություն: Ճշմարտությունը հակառակն է: Հեղափոխություն տեղի է ունեցել, սակայն իշխանափոխություն դեռեւս տեղի չի ունեցել: Համենայնդեպս՝ ամբողջական իշխանություն:
Այո, Հայաստանում հաստատված է ժողովրդական կառավարություն, բայց այդ կառավարությունը դեռեւս չունի իր գաղափարները կյանքի կոչելու գործիքը, որովհետեւ պետական կառավարման համակարգը եթե ոչ ամբողջությամբ, առնվազն մի հսկա մասով ոչ միայն գործում է հին տրամաբանությամբ եւ սովորություններով, այլեւ հին համակարգի վերադարձի թաքուն հույսը սրտի մեջ պահած»,-ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը