«Առաջադրվել եմ չընտրվելու համար». Նիկոլ Փաշինյան
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ԱԺ_ում իր ելույթում նշեց. «Առաջադրվել եմ ոչ թե ընտրվելու, այլ չընտրվելու համար, հետևաբար Աժ-ն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին: Առաջադրման իմաստը՝ առաջիկա ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է, ընտրությունները կասեցնելու որևէ իրավական սողանցքը բացառել:Այո, ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն, բայց ամբողջական իշխանափոխություն դեռ տեղի չի ունեցել»:
