Բռնցքամարտիկներին կաշառում են Հայաստանի առաջնությանը չմասնակցելու համար

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը փաստում է` բռնցքամարտի երկրորդ ֆեդերացիան, որն օրեր առաջ է բացվել, կաշառում է մարզիկներին` առաջարկելով չմասնակցել Հայաստանի առաջնությանը: «Որևէ այլ ֆեդերացիա, բացառությամբ այսօր Հայաստանի առաջնությունն անցկացնող ֆեդերացիայի, կապ չունի սիրողական բռնցքամարտի հետ: Լավ երևույթ չէ, որ նույն մարզաձևի երկու ֆեդերացիա կա, դրա արդյունքում կորչում է որակը: Բայց եթե մարզիկներն ուզում են մասնակցել աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, կամ Օլիմպիական խաղերին միակ ճանապարհը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան է և այս առաջնությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանը: Գևորգյանի խոսքով` բռնցքամարտի մյուս ֆեդերացիան կաշառք է առաջարկել մարզիկներ, որ չմասնակցեն Հայաստանի առաջնությանը: «Այս կերպ այդ ֆեդերացիան պարզապես կործանում է, այդ երեխաների ապագան: Այս առաջնությանը չի մասնակցում Նարեկ Մանասյանը: Նրա հետ կապված մեր ֆեդերացիան բացառիկ ներդրում ունի: Ես հասկանում եմ, որ այդ քաշային կարգում լուրջ մրցակցություն կա և գուցե վախն է պատճառը նրա չմասնակցության»: «Արմենպրես»ի այն հարցին, թե Գևորգյանն ինչպես է տեսնում այս խնդրի հանգուցալուծումը, նա փաստեց. «Ինչպես այս ամենի հրահրող ՀԱՕԿ նախագահը բացել է նոր ֆեդերացիա և ճանաչում են այն: Ինչպես բացել են, թե այդպես էլ աշխատեն: Մի ֆեդերացիան իրավունք չունի մյուս ֆեդերացիայից բողոքի: Չկա մի տրամաբանությոն, որի միաժամանակ երկու ֆեդերացիա լինի»:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am