Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությունը նախապես պլանավորված է եղել, հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ սպանության գործում ներգրավված է եղել Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացի, որոնց թվում կա նաև գեներալ, նրանք բաժանված են եղել երկու տարբեր խմբի, որոնցից առաջինը՝ 3 հոգանոց, Ստամբուլ է ժամանել սպանության նախօրեին, իսկ երկրորդ խումբը, որը բաղկացած է եղել 15 հոգուց, Թուրքիա է եկել հենց սպանության օրը:
«Սպանության օրն այդ մարդիկ ինչո՞ւ են Ստամբուլում հավաքվել, ումի՞ց են հրաման ստացել, ո՞ւր է մարդու մարմինը, ում սպանությունը պաշտոնապես ընդունել են: Ոչ ոքի մտքով անգամ թող չանցնի, թե գործը կփակվի առանց այս բոլոր հարցերի պատասխանը ստանալու», - հայտարարել է Էրդողանը:
Սաուդյան Արաբիան շաբաթներ շարունակ հավաստիացրել է, որ տեղեկություն չունի լրագրողի ճակատագրի մասին, բայց օրերս Էր-Ռիյադը խոստովանել է, որ լրագրողը սպանվել է հյուպատոսարանում տեղի ունեցած ձեռնամարտի ընթացքում:
Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները պնդում են, թե լրագրողը սպանվել է, երբ հյուպատոսարանում միջադեպը «դարձել է անվերահսկելի»:
Էրդողանը հայտարարել է, թե Սաուդյան Արաբիան պարտավոր է բացահայտել լրագրողի սպանությանը առնչություն ունեցող բոլոր մարդկանց՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից, և պնդել է, որ մեղադրյալների դատավարությունը պետք է տեղի ունենա Ստամբուլում:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը