ՀՀԿ-ի կողմից Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելը կլինի խելագարության կանխավարկած. Ալեն Սիմոնյան
Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետի ընտրության առաջին փուլում խմբակցության կողմից Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը առաջադրելուն: Անդրադառնալով հարցին` վստահ են, որ խորհրդարանական ուժերից ՀՀԿ-ն չի ընտրի Նիկոլ Փաշինյանին և կգնա ԱԺ-ի լուծարմանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես վստահ չեմ, որ կկարողանան անհրաժեշտ ձայներն ապահովել, ես դա համարում եմ ոչ խելամիտ քայլ, որովհետև դա խելագրության կանխավարկածն է: Բոլորը գիտեն, թե այս գործընթացներն ինչու են արվում, եթե 2 անգամ վարչապետ չընտրվեց, ապա խորհրդարանը ինքնալուծարվում է: «Մենք քաղաքացիների համար միշտ բաց ենք, այս գործընթացները միտված են նոր խորհրդարան ունենալուն»,-եզրափակեց նա:
