Գուցե մեզ են նմանակում, բայց շատ արագ սովորեցին մեր սխալները.ժողովուրդ, մի՛ կեղծեք Ձեզ. Արմեն Աշոտյան (video)
«Կան ժողովրդավարության կանոններ եւ ոչ մի թավշյա հեղափոխություն չի կարող փոխել այդ կանոնը: Ինչքան ուզում է Արարատ Միրզոյանը գնա Վենետիկ, ինչքան ուզում է Նիկոլ Փաշինյանը լայվ մտնի, ինչքան ուզում եք մարդ բերեք պատուհանի տակ ինձ հիշատակեն, դա չի փոխվելու: Հետեւաբար, եթե իրոք ուզում ենք ժողովրդավարություն անել, ժողովրդավարության անել հակաժողովրդավարական կանոններով, պարզապես աբսուրդ է: Իմ տեսակետը շատ պարզ էր, եթե ուզում եք հապճեպ ընտրություններ, ապա Ընտրական օրենսգրքի լրջագույնս փոփոխություններ անել չեք կարող: Կարող եք քվեարկել տալ, համոզել, բայց դա չի լինելու այն, ինչի մասին խոստանում եք հասարակությանը»,-հայտարարեց Աշոտյանը: Նա նկատեց, որ իշխանությունների նպատակն այն է, որ լինեն ավելի ժողովրդավարական ընտրություններ. «Բոլոր նախկին ընտրությունները քըխ էին, էս մեկը լավն է լինելու: OK, բայց ո՞նց: Մարդիկ տանը կոմպոտ զակատ անելուն ավելի երկար են պատրաստվում, քան այստեղ 24 ժամում երկրորդ ընթերցմամբ ուզում են օրենսգիրք անցկացնել»,-ասաց նա: Աշոտյանը պնդեց, որ իրենց իշխանության օրոք որեւէ սահմանադրական օրենքի լրջագույն փոփոխություն այսպես հապշտապ չի արվել: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
