Ստորագրություններն արդեն հավաքվել են
Արդեն տեղեկացրել ենք,որ ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները նախաձեռնել էին ստորագրահավաք, որպեսզի հոկտեմբերի 29-ին անցկացվի ԱԺ արտահերթ նիստ՝ ԸՕ-ի բարեփոխումների փաթեթն ընդունելու համար:
Բավարար թվով ստորագրություններ արդեն հավաքվել են, և արտահերթ նիստ ամեն դեպքում տեղի կունենա: ՀՅԴ-ն չի միացել արտահերթ նիստ գումարելու պատգամավորների ստորագրահավաքին, հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
«Եթե այսօր ստորագրությունները հանձնեն, հնարավոր կլինի երկուշաբթի արտահերթ նիստ հրավիրել»,- ասաց նա: