ԸՕ չընդունումը ՀՀԿ-ի՝ խորհրդարանում կրկին զգալի ներկայություն ապահովելու փորձ է համարում.Տիգրան Ուրիխանյան
«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի չընդունումը ՀՀԿ խմբակցության համար ԱԺ-ում նորից զգալի ներկայություն ապահովելու հնարավորություն էր: Ինձ թվում էր, որ երեկվա ավանտյուրա իրադարձությունից հետո ԱԺ-ն՝ նկատի ունեմ նախկին քաղաքական մեծամասնություն հանդիսացող ՀՀԿ-ն, պետք է իր բոլոր հնարավորությունները գործադրեր, որպեսզի փորձեր հասարակության առջև մեղանչելով բերել և արագ կերպով նոր Ընտրական օրենսգիրքն անցկացնել: Երեկ տեղի ունեցածը հնարավորություն էր ՀՀԿ-ի համար արտահերթ խորհրդարանական ընտրություններում հին ընտրակարգով բերելով բոլոր փողային պարկեր բացող տղաներին, նրանց համար ռեյտինգային ընտրակարգով տեղերում ապահովել ձայներ»,- ԱԺ հերթական նիստում նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը: Դա հնարավորություն էր ՀՀԿ- համար սահմանափակել չորս տոկոս անցողիկ շեմով չորս կուսակցությունների համար անցնելու հնարավորությունը և նորից ապահովել ՀՀԿ-ի համար ԱԺ-ում զգալի ներկայություն: Արա Բաբլոյանը նշեց՝ ինքը, որպես ԱԺ նախագահ, տվել է բոլոր հնարավորությունները, որ այն մարդիկ, ովքեր ասել էին, որ կաջակցեին արտահերթ ընտրությունները պատշաճ անցկացնելուն, հնարավորություն ունենային գալ և մասնակցել քվեարկությանը: Նա նշեց՝ միայն ազնիվ եղավ ՀՀԿ-ն, որն ի սկզբանե ասել էր, որ դեմ է օրենսգրքին և իր տեսակետին էլ մնաց:
