Որևէ համագործակցության մասին խոսելն ավելորդ է. Կապանի քաղաքապետ

Տեղեկություններ տարածվեցին այսօր, որ Կապանի հաղթած քաղաքապետ Գևորգ Փարսյանին առաջարկել են անդամագրվել ՔՊ-ին: Սակայն Փարսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց այդ լուրը, միևնույն ժամանակ, չբացառելով ակտիվ համագործակծությունը վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի թիմի հետ: «Ինձ ո՛չ ՔՊ-ն, և ոչ էլ այլ կուսակցություն դեռ չի առաջարկել անդամագրվել իրենց մոտ, ոչ էլ խոսակցություն է եղել այդ թեմայով»,- նշեց Գևորգ Փարսյանը: Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ առաջիկայում անդամագրվի ՔՊ-ին, Կապանի նորընտիր քաղաքապետը բացառեց. «Համագործակցելը կհամագործակցեմ, բայց չեմ անդամագրվի: Իսկ ինչ վերաբերում է «Իմ Քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի հետ հարաբերություններին, կարող եմ ասել, որ նորմալ շփման մեջ եմ, ծանոթ ենք մենք պարզապես»: Գևորգ Փարսյանը հերքեց նաև այն տեղեկությունները, թե Կապանում հաղթանակ է տարել իր հարազատների՝ նախկին իշխանության հետ ունեցած կապերի շնորհիվ: «Կապանն այնքան էլ մեծ քաղաք չէ և այստեղ բոլորը բոլորին շատ լավ ճանաչում են: Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Այստեղ կարող են լինել ընկերներ և՛ ՀՀԿ-ից, և՛ ՔՊ-ից, և՛ ՀՅԴ-ից, և՛ ԲՀԿ-ից, ամեն տեղից ու դա նորմալ է: Դա չի նշանակում քաղաքական համագործակցություն, դա ընկերություն է: Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել ու սա իմ առաջին քայլն է: Այնպես որ՝ որևէ համագործակցության մասին խոսելն ավելորդ է»,-մանրամասնեց Գևորգ Փարսյանը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am