Իշխանափոխությունը ՀՀ-ում դանդաղեցրել է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը. Մամեդյարով
РИА Новости-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է,որ իշխանության փոփոխությունը և Հայաստանում մինչ օրս դիտարկվող քաղաքական անկայունությունը դանդաղեցրել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
«Ադրբեջանը պատրաստ է շարունակել սուբստանտիվ բանակցությունները, որոնց նպատակն է սկսել փուլային կարգավորման գործընթացը Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովում կայացած զրույցը հանդիսանում է բովանդակային երկխոսության Ադրբեջանի պատրաստակամության լավ օրինակ:Ցավոք, իշխանափոխությունն ու մինչ օրս Երևանում դիտարկվող քաղաքական անկայունությունը որոշակիորեն դանդաղեցնում են գործընթացը: Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը շուտով կկարողանա դրսևորել քաղաքական կամք` առկա ձևաչափի շրջանակներում և հայտնի օրակարգի հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու համար », - ասել է Մամեդյարովը:
