Զանգվածային ցույց Լուկաշենկոյի դեմ /տեսանյութ/
«Ուկրինֆորմը» հայտնում է ,որ Մինսկում զանգվածային երթ է անցկացվել ազգային տոնի՝ Ազատության օրվա առիթով, բողոքն ուղղված է եղել երկրի գործող իշխանության դեմ ու հանուն երկրի եվրոպական ապագայի:
Միջոցառման կազմակերպիչներն են Բելառուսի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներն ու նախագահի նախկին թեկնածուները:
Մոտ 1000 ակտիվիստներ, դեմոկրատական ուժերի կողմնակիցներ ու հասարակ բելառուսներ են դուրս եկել Մինսկի գլխավոր պողոտա՝ իրենց դժգոհությունը հայտնելու երկրի որդեգրած քաղաքական կուրսի դեմ:
Բողոքի ցույցին մասնակցել են տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ, թոշակառուներ, ուսանողներ, հարյուրավոր գործարարներ:
