«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խմբակցությունը որոշել է քավել հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ականների հետ համերաշխ քվեարկության մեղքը: Դաշինքի պատգամավորները մտադիր են ստորագրահավաք սկսել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով, որի ընթացքում կրկին փորձ կարվի ընդունել Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը: Նիստը կարող է կազմակերպվել այսօր, ժամը 18:30-ին, ԱԺ հերթական նիստի ավարտից հետո:
Սրանով դաշինքն ուզում է ցույց տալ, որ իրենք ավելի հեղափոխական են, քան անգամ «Ելք» խմբակցության պատգամավորները: Մինչդեռ իրականությունն այն է, որ «Ծառուկյան» դաշինքը օրենսգրքի փոփոխության ամենամեծ հակառակորդն է, քանի որ միայն ռեյտինգային ընտրակարգը կարող է օգնել ԲՀԿ-ին հաղթահարել 5-տոկոսանոց արգելքը եւ հայտնվել խորհրդարանում:
Արգելքը հաղթահարելու վախն այնքան մեծ է, որ այս անգամ ԲՀԿ-ն ընտրությունների կգնա որպես կուսակցություն, քանի որ դաշինքների անցողիկ շեմն ավելի բարձր է, քան առանձին կուսակցությունների»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը