«Փաստ» թերթը գրում է. «Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ունի 2 բնակարան, ինչպես նաեւ՝ հասարակական նշանակության շինություն: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից, որը Ա. Ղուկասյանը ներկայացրել էր այս տարվա հունիսին՝ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո:
Բացի նշվածներից, նա հայտարարագրել է նաեւ «MERCEDES–BENZ ML 350» մակնիշի ավտոմեքենա: Նշված ժամանակահատվածում Ա. Ղուկասյանի դրամական միջոցները կազմել են 8 500 000 ՀՀ դրամ: Իսկ եկամուտները գոյացել են ձեռնարկատիրական գործունեությունից՝ կազմելով 3 500 000 ՀՀ դրամ:
Հավելենք, որ Ա. Ղուկասյանը Լոռու մարզպետի տեղակալ էր նշանակվել հունիսի 21–ին: Հոկտեմբերի 10–ից զբաղեցնում է մարզպետի պաշտոնը: Ա. Ղուկասյանը 2006–2014թթ. աշխատել է «Վան–Մեդ» կենտրոնում որպես բժիշկ– ստոմատոլոգ: 2014 թվականից աշխատել է «Օպտիմում Դենտ» ստոմատոլոգիական կլինիկայում՝ որպես հիմնադիր–տնօրեն եւ բժիշկ–ստոմատոլոգ:
Նշենք նաեւ, որ Անդրեյ Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը