ԱԱԾ-ն՝ Շմայսի (Առաքել Մովսիսյան) 4 եղբայրներին բերման ենթարկելու տեղեկությունների մասին
ԱԱԾ-ն որևէ գործողություն չի իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրների մասով: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Ավելի վաղ armtimes.com-ը հայտնել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյաններին:
