Ես լինելու եմ ձեզնից մեկը.Սևակ Միքայելյանը դիմել է հրազդանցիներին

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում երեկ տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Հրազդանում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթել է Սևակ Միքայելյանը։ Սևակ Միքայելյանը հավաքել է 10677 ձայն, նրա մրցակիցը` Լևոն Ստեփանյանը, 4814 ձայն։ Հաղթանակած թեկնածուն դիմել է հրազդանցիներին` շնորհակալություն հայտնելով մասնակցության և իրեն վստահելու համար: Նա իր խոսքում, մասնավորապես, գրել է. «Ես խոնարհաբար շնորհակալ եմ Հրազդանի ընտրողներին` իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար: Խոստանում եմ, որ պաշտոնն ինձ երբեք չի փոխելու` մնալու եմ այնպիսին, ինչպիսին կամ: Ես լինելու եմ ձեզնից մեկը Հրազդանի քաղաքապետարանում: Իմ առաջին խնդիրն է լինելու քաղաքապետարան-հասարակություն կապը վերականգնելն ու ամրացնելը, Հրազդանը բարեկարգելն ու հարմարավետ դարձնելը։ Նաև իմ թիմի և ընտանիքիս անունից եմ շնորհակալություն հայտնում իմ ընտրողներին, չընտրողներին, քվեաթերթիկներն անվավեր դարձրած քաղաքացիներին։ Սիրում եմ բոլորիդ։ Պետք է այնպիսի միջավայր ստեղծենք մեր քաղաքում, որպեսզի այս ընտրություններին մասնակցություն չունեցած անձիք հաջորդ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունենան։ Մինչև պաշտոնական լիազորություններիս ստանձնումը, մեր թիմակիցներով կհասցնենք շրջել քաղաքի բոլոր թաղամասերով, ու ես անձամբ կհայտնեմ իմ շնորհակալությունը։ Դո′ւք եք ինձ հնարավորություն տվել կառուցելու մեր քաղաքը։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է. չկա վանատուրցի, կոճոռցի, ջրառատցի։ Բոլորս հրազդանցի ենք և միասին պետք է շենացնենք մեր քաղաքը։ Շարունակեք ժպտալ, ժողովո′ւրդ ջան»:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am