Ձեր հարցը լուծողը ես չեմ.Հակոբ Արշակյանը՝ ցուցարարներին
ԱԺ-ի մոտ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հանդիպմանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ասաց. «Ձեր հարցը լուծողը ես չեմ, օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Լուծման միակ տարբերակը Ազգային ժողովի կողմից օրենքում փոփոխություններ կատարելն է, ինչը ժամանակատար է:Օրենքն այս պահին արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Կառավարությունը չի կարող օրենքը չեղարկել, ԱԺ-ն պետք է փոփոխություններ մտցնի օրենքում, բայց հիմա որևէ ընթացակարգ չկա»,- նշեց նա: «Աջ ղեկով մեքենաների արգելքի վերացմանը դեմ են ոստիկանության, ԱԻՆ-ը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:Ես ինքս շատ լավ հետևել եմ այս շարժմանը: Եղել է օրենք, որն արգելել է և՛ ներմուծելը, և՛ շահագործելը, և՛ վաճառք անելը, ընդ որում՝ և՛ գոյություն ունեցող, և՛ նոր մեքենաների: Այդ օրենքը լուրջ հակազդեցություն է ունեցել և ես ինքս ասել եմ, որ պետք չէ աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելել և արգելել, որ նա վաճառի: Հանվել են այս դրույթները, միայն մի դրույթ է մնացել, որ արգելեն այս մեքենաների ներմուծումը: Այո, սկզբնական շրջանում եղել է նաև «հոկտեմբերի 1» եզրույթը: Ես շատ եմ ուզում, որ ձեր խնդիրը լուծվի: Երկրորդ՝ ես ասում եմ այն, ինչը կա, ես չեմ ասում այս որոշման հետ համաձայն եմ, նրա՝ ոչ: Եղել է գրած հոկտեմբերի 1, հետո դա հանվել է, բայց ժամանակավոր արգելքը Ձեզ մոտ հարցեր չի՞ առաջացրել, ես, օրինակ, կհետևի»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
