Գազի Կոլյայի կինը, դուստրերն ու փեսան հարցաքննվել են

Հուլիսի 9-ին ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի հետ տեղի ունեցածը դեռ առեղծված է: Իրավապահները կատարվածի մասով շարունակում են իրենց հարցաքննությունների շարքը:
Armlur.am-ը գրել էր, որ հարցաքննել են կալանքի տակ գտնվող թոռներին՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյաններին, իսկ այժմ իրավապահները հարցաքննել են «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի կնոջը, դստրերին եւ փեսային: