Ահաբեկչական կազմակերպությունները մարդկության թշնամիներն են. Էրդողան
Anadolu գործակալությունը գրում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է,որ բոլոր ահաբեկչական կառույցները, ներառյալ՝ ԴԱԻՇ-ը, «Ալ-Քաիդա»-ն, «Բոկո Հարամ»-ը, «Ալ-Շահաբ»-ը, մարդկության, ժողովրդավարության և ազատության թշնամիներն են: Թուրք զինծառայողների և խաղաղ բնակիչների մահն անպատիժ չի մնա,ասել է նա: Էրդողանը նաև փախստականների ճգնաժամի հարցի շուրջ Եվրամիության ուշադրությունն է հրավիրել: Նրա խոսքերով` անկախ այն բանից ԵՄ-ն միջոցներ կհատկացնի թե ոչ, Թուրքիան պատրաստ է շարունակել փախստականների աջակցությունը:
