Կառավարությունը այս 5 ամսվա ընթացքում ըստ էության ոչինչ չի արել․ Հրանտ Բագրատյան

«Կառավարությունը  այս 5 ամսվա  ընթացքում, ըստ էության, ոչինչ չի արել։  Հիշում եք, երբ որ մայիսին ծրագիր ներկայացրեցին այսպես կոչված ծրագիրը, իրականում ծրագիր չկար եւ ես ասում էի՝ առանց ծրագիր Կառավարությունը չի կարող աշխատել։ Դուք պատկերացրեք ներդրումների անկում եղավ 11 անգամ, բա հեղափոխություն էր, երգեր էին երգում, Սերժ Թանկյանը երգեր էր երգում, դե արի Հայսատան ներդրում արա։ Սա նրա հետեւանքն է, որ այդ համակարգչային երիտասարդությունը դուրս եկավ, հեղափոխություն արեց, հիմա էլ ասում է՝ դե ինձ պահեք»,- Shant հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Առանց այդ էլ վատ վիճակում կատարվեց «կատարյալ հիմարություն»  եւ կուտակայինը 2 անգամ ավելացրեցին:  Սա աշխարհում միակ երկիրն է, որտեղ բյուջեից ապագա թոշակ են տալիս, այսինքն՝ ծերերը թոշակավորում են երիտասարդներին, իբր թե էդ երիտասարդները իբր 45 տարի հետո պետք է փող ստանան, բայց 45 տարի հետո ոչինչ էլ չեն ստանա, 3 մատի կոմբինացիա կստանան։ Եթե այդ գումարները բյուջեից չվճարվեին հնարավոր կլիներ կենսաթոշակները բարձրացնել»,ասաց նախկին վարչապետը,ում  խոսքով՝ Կառավարության մյուս սուբյեկտիվ սխալը «ասֆալտին փռելն ու պատին խփելն է», որից հետո ոչ մի ներդրող չի գա երկիր։ Հրանտ Բագրատյանը նաեւ բացատրել է, թե ինչու է  հարկեր- ՀՆԱ-ի իջեցումը հանգեցնում ստվերի ավելացմանը։ «Եթե հարկեր-ՀՆԱ-ն իջնում է, նշանակում է, առնվազն ստվերն ավելանում է։ Ինչու, որովհետեւ 2019-ին, որում պետք է աշխատի տնտեսությունը հարկերը մի փոքր  ավելի բարձր են քան 2018-ին, 19-20 միլիարդ հարկ կստանանք, քանի որ կունենանք որոշ հարկատեսակների բարձրացում, չնայած ես կիսվել եմ Կառավարության հետ եւ այդ հարցով ունեցել եմ հանդիպումներ, ինձ թվում է համեմատաբար լավ կոնցեպտ կա հարկային ռեֆորմում, բայց դա խոսակցություններ են, ռեֆորմները երբեմն 100 տարի էլ մնում են խոսակցություն։ Հիմա դուք հավաքում եք ավելի քիչ հարկ միեւնույն գումար ՀՆԱ-ից, քան թե 2018-ին, որն, ի դեպ, այդ պակասեցումը պայմանավորված չէ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններով, որը նշանակում է՝ դուք ավելի շատ ստվեր ունեք, դա նշանակում է 2019 թվականին դուք ավելի շատ պլանավորված կոռուպցիա ավելի շատ ունեք, քան թե այս տարի։ Հիմնականում 99 տոկոսով ստվերը հանգեցնում է կոռուպցիայի։ Ես գուշացրել եմ այս մասին Կառավարությանը, ինչումն է խնդիրը, որ Ատոմ Ջանջուղազյանը համոզել է Փաշինյանին, որ թեթեւ բյուջե ընդունեք, որ կարողանանք կատարել, հիմա մենք Ատոմ Ջանջուղազյանի գերին հո չենք»,-ասաց նա։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ալենը շարքային լկտի է»․ Արմեն Աշոտյանի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «Իրականում ինչ է արել Աննա Հակոբյանն ու ինչու է Նիկոլը դիմել այդ քայլին»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եվրոպայում գազի գները կտրուկ աճ են գրանցել և շարունակում են աճել Հոխորտում էր մի մարդ, ով առանց թիկնապահի չի շրջում, նրա կողքը լինելը խարան է. Աշոտյանը` Ալեն Սիմոնյանի մասին Տենց լավ չի՝ լավ երազով հպարտացեք․ 8 տարում մի բան չեք բաշարել փոխել․ Խաչատրյան (video) Ջամմու և Քաշմիրում Խամենեիի սպանությունից հետո տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերը վերածվել են բախումների Դուք պարտավոր եք զբաղվել էս հարցով, նայեք հայ տնտեսվարողին ինչ օրն եք գցել․ Գառնիկ Դանիելյան (video) Աննա Հակոբյան, զարդերը կարելի է հանձնել, քաղաքական հետեւանքները ջնջել՝ ոչ Թուրքիա-Իրան սահմանային անցակետում մեծ կուտակումներ են Պատերազմի հետևանքները անմիջապես զգալու ենք բառացիորեն օրերս, օրինակ, երբ ամեն ինչ թանկանա. Գեղամյան Ձեր նախագիծը Հայաստանի կործանման մասին է․ Լիլիթ Գալսյանը՝ ՔՊ–ին (video) «Հեզբոլլահը» պաշտոնապես հայտարարել է Իսրայելի դեմ պատերազմին միանալու մասին Պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի երկրները Կյանքում մի անգամ տեր կանգնեք ձեր խոսքին․ լարված զրույց Թովմասյանի և Պապոյանի միջև (video) Կյանքում մի անգամ տեր կանգնեք ձեր խոսքին․ լարված զրույց Թովմասյանի և Պապոյանի միջև (video) Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում՝ ներքին համերաշխությունը ստանում է այլ, կենսական կարևորություն. Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ. ԱՄՆ-Իսրայել. պլան A-ն ձսխողվեց, ո՞րն է պլան B-ն. քաղտեխնոլոգ (video) Ինձ պատասխանատվության կենթարկեք, եթե վարկային միջոցները փոշիացվեն. ջրային կոմիտեի նախագահ (video) 28-ամյա վարորդը «Lada Priora»-ով փոսերը շրջանցելիս գլխիվայր «տնկված» հայտնվել է էլեկտրասյան մոտ ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ ավիաբազային ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածների մասին Նեթանյահուն բացատրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտությունը Դատախազությունն էլ չի կողմնորոշվել՝ ինձնից ինչ է պահանջում. Լևոն Մկրտչյան «Սարսափելի է. ռումբերն Իրանում պայթում են. Իրանի խորքում ինչ կա թաքնված, դե կտեսնեք»․ պահեստազորի սպա (video) Օօօօօ, հրաշք, տեսա՞ք՝ Փաշինյանը մի զանգով ինչ հարց լուծեց․ Գառնիկ Դանիելյանը ծաղրեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am