Ինչ եղանակ է սպասվում
Հոկտեմբերի 22-ից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում է անձրևային եղանակ։ Նման կանխատեսում է արել ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 22–26-ը շրջանների զգալի մասում, օրվա գրեթե բոլոր ժամերին սպասվում է անձրև։ Բացառություն են կազմում Վայոց Ձորի, Սյունիքի մարզերն ու Արցախը, որտեղ շաբաթը կանցնի ամպամածության ներքո, բաց անձրև գրեթե չի տեղա։
Երևանում հոկտեմբերի 22-26-ը երեկոյան և գիշերային ժամերին սպասվում են թույլ անձրևներ։ Մայրաքաղաքում ևս շաբաթվա ընթացքում կգերիշխի ամպամածությունը։