Ամբոխը հեշտ է «կուտը» ուտում

Ամբոխի հավաքական գիտակցությունը համարժեք է դպրոցահասակ երեխայի գիտակցությանը, իսկ հոգին նման է զգացմունքային կնոջ կամ նևրոզ ունեցող միջին վիճակագրական տղամարդու հոգուն: Ամբոխին հեշտ է խաբել, ներշնչել, մոլորեցնել ու թյուրիմացության մեջ գցել: Ամբոխը ընկալում է ոչ թե փաստարկները, ոչ թե ռացիոնալ միտքը, այլ հրամցված պատկերները և պնդումները, ընդ որում՝ այդ պնդումները, որպես կանոն, հիմնավոր չեն լինում: Ամբոխը հեշտ է «կուտը» ուտում: Հետո է նա հասկանում, որ մոլորեցվել է, բայց արդեն ուշ է լինում: Դա մոտավորապես նման է այն պատմությանը, երբ դյուրահավատ ու հուզառատ կնոջը խաբեբա տղամարդը հեշտությամբ կարողանում է համոզել, որ սիրում է ու տանում դեպի անկողին: Այդ հետո է խաբված կինը հասկանում, որ հանդիպել է շարքային «բաբնիկի», որին ոչ թե սերն է պետք, այլ մեկանգամյա սեռական հարաբերությունը: Ամբոխին պետք չեն իրական փաստերը: Ամբոխն առաջնորդվում է սևով ու սպիտակով: Նաև՝ պատրանքներով: Ամբոխին պետք է հերոս ու կուռք, ինչպես նաև թշնամու կերպար: Ամբոխի համար սյուժեն շատ պարզ է՝ կա հերոս, որն ինքնամոռաց կռվում է մութ ուժերի դեմ: Այդ մութ ուժերի դերում կարող են հանդես գալ այն երևույթներն ու անձերը, որոնք ամբոխին են հրամցվում «վոժդի» կողմից: Սրանք ունիվերսալ մոդելներ են ու գործում են բոլոր այն դեպքում, երբ կա ամբոխավարություն: Եթե փորձենք տեղայնացնել վերը նշվածը, ապա մեզանում ամբոխին վախեցնում ու ֆռռացնում են տարատեսակ «բոբոներով», որպեսզի լուծվի ամբողջական իշխանություն ձևավորելու հարցը: Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտարարվեց, որ «բոբոն»հակահեղափոխական ուժերն են ու սևերը, և եթե կոմիկ Հայկոն չդառնա Երևանի քաղաքապետ, ապա «մեշոկ պապին» կգա ու բոլորին կտանի: Սարսափահար ամբոխը 81 տոկոս ձայնով մերժեց «մեշոկ պապիին»՝ ոչ տեսնելով ու ոչ էլ լսելով վերջինիս: Սյունիքում մարզպե՞տ է պետք նշանակել «մերժված» ռեժիմի կարկառուն ներկայացուցչի, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրություններում նախկին մեթոդներով անհրաժեշտ քվեների քանակն ապահովվի, բայց այնպես արվի, որպեսզի նաև հեղափոխական սրտե՞րը չճմլվեն այդ նշանակումից հետո: Հոգ չէ: Կարելի է հեքիաթներ պատմել սյունիքյան մաֆիայի ու նարկոթրաֆիկի մասին: Թե քանիսը կհավատան այդ վարկածին, թող սերժականից նիկոլական դարձած «Գելափը» հաշվի: Էջմիածնում անհրաժեշտ է սեփական «կռուգի» աչոնիկի՞ն նշանակել քաղաքապետ: Հոգ չէ: Պետք է ընդամենը տեղացիներին վախեցնել, որ նախկին կլանները կարող են վերակենդանանալ և վերջ: Ու նաև հրահանգել, որ պետք է ընտրել կին թեկնածուի (առանց բացատրելու, թե ինչու է պետք կին ընտրել Էջմիածնում, իսկ, ասենք, Կապանում՝ տղամարդ): Այդ «բոբոների» մատուցումից հետո ամբոխն ուշադրություն չի դարձնում, որ համայնքապետի իշխանական թեկնածուի օգտին նախկինից ոչ պակաս ձևով վարչական ռեսուրս է կիրառվում: Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության փոխարեն ունենանք ամբոխ ու այդ ամբոխը թույլ տա «լապշաներ» կախել իր ականջներից: Պետրոս Ալեքսանյան Հ.Գ.: Երբ տուշոնկայի պատմությամբ հայտնի գեներալ Մանվել Գրիգորյանին հարցնում էին, թե ինչու է իր որդուն՝ Կարեն Գրիգորյանին դարձրել Էջմիածնի քաղաքապետ, նա պատասխանում էր, թե ինքը կապ չունի, որդին ինքնուրույն մարդ է: Այդ ինքնուրույն որդին մեկ շաբաթ էլ քաղաքապետ չմնաց, հենց որ ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը և Մանվելին կալանավորեցին: Երբ Մանվելի որդուն ասում էին, որ ինքը քաղաքապետ է դարձել հոր լոբբինգով և որպես սերժական Մանվել Գրիգորյանի որդի՝ առավելություն ունի մյուսների նկատմամբ, նա պատասխանում էր, որ այդպես չէ, քանի որ Մանվել Գրիգորյանի որդի լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն: Այսօր նույնաբովանդակ հարցադրմանն ի պատասխան Հրազդանի քաղաքապետացու Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին, պատասխանել է. «Սասուն Միքայելյանի որդի լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն»: Մի խոսքով՝ «դուխո՛վ»:

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am