Ովքեր ընտրվեցին քաղաքապետ. ՏԻՄ-ի նախնական ամփոփում

Եւ այսպես, հերթական ընտրությունը կարելի է կայացած համարել նոր Հայաստանում: Երեւանի ավագանու ընտրություններից հետո եւ դեկտեմբերին նախանշվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի մի շարք մարզերում անցկացված տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները կարեւոր մարզում էին կուսակցությունների համար: Իսկ այժմ ավելի մանրամասն, թե ինչ արդյունքներ արձանագրվեցին: Հոկտեմբերի 21-ին, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, կայացան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ, դրանցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Ընդ որում՝ նշված համայնքներից 42-ում միայն համայնքի ղեկավար էին ընտրում, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ համայնքի ղեկավար և ավագանու անդամ: Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 94.222 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.28 տոկոսը Հատկապես կարեւոր էին ընտրությունները մի շարք մեծ համայնքներում՝ Կապան, Հրազդան, Արմավիր, Հոկտեմբերյան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը՝ ՔՊ-ն Կապանում, Արմավիրում եւ Հոկտեմբերյանում թեկնածու ուներ, իսկ Հրազդանում դաշտը ազատ էր: Այժմ ամփոփենք ընտրությունների նախնական արդյունքները այս համայնքներում: Կապան Ընտրողների ընդհանուր թիվը-34969 Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը -19503 Անվավեր քվեաթերթիկների թիվը-199 Սյունիքի փոխմարզպետ, ՔՊ անդամ Նարեկ Բաբայան-8499  Անկուսակցական Էդգար Հովհաննիսյան-297   Անկուսակցկան Գեւորգ Փարսյան- 10507  Սյունիքի մարզկենտրոնը՝ Կապանը, անակնկալ մատուցեց այս ընտրություններին՝ մերժելով վարչապետի թեկնածուին: Եթե ոմանք սա կապում են նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի հետ՝ համարելով, որ մարդիկ հիասթափված էին այս նշանակումից, ապա Կապանի մեր ընթերցողները նշում են, որ ի սկզբանե բավականին շոշափելի էին Գեւորգ Փարսյանի ընտրվելու շանսերը, քանի որ սիրված, ընդունված, թեկնածու է՝ մեծ շրջապատով, լավ ընտանիքից: Հրազդան Ընտրողների ընդհանուր թիվը -44154 Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը -16262 Անվավեր քվեաթերթիկների թիվը-762 Սեւակ Միքայելյան- 10681 Լեւոն Ստեփանյան- 4819 Երկրորդ խնդրահարույց համայնքը Հրազդանն էր, ՔՊ-ն այստեղ չսատարեց Սասուն Միքայելյանի որդուն՝ Սեւակ Միքայելյանին, որպեսզի հետագայում չմեղադրեն ընտանիքի անդամներին պաշտոններ բաշխելու մեջ: Անկախ այս ամենից, ինչպես նաեւ քարոզարշավի վերջին օրը դպրոցի տնօրենի հետ հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումից՝ 25-ամյա Սեւակ Միքայելյանը հաղթանակ տարավ: Արմավիր Ընտրողների ընդհանուր թիվը -28699 Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը- 9937 Անվավեր քվեաթերթիկների թիվը -171 Ժիրայր Աբրահամյան-159 Դավիթ Խուդաթյան-6693 Օհան Հարությունյան- 1626 Սեւակ Մինասյան- 1288 Այսպիսով,  Արմավիրում քաղաքապետ կդառնա ՔՊ-ի թեկնածու Դավիթ Խուդաթյանը, նա արդեն ֆեյսբուքում հասցրել է շնորհակալություն հայտնել իր համաքաղաքացիներին: Վաղարշապատ (Էջմիածին) Ընտրողների ընդհանուր թիվը -45278 Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը-15827 Անվավեր քվեաթերթիկների թիվը-345 Վարդան Առաքելյան-402 Գագիկ Բաղրամյան-250 Դիանա Գասպարյան- 8076 Վազրիկ Գրիգորյան-283 Վահագն Թադեւոսյան- 203 Սուրեն Թոփալյան-295 Սուսաննա Մարգարյան-180 Վահե Մովսիսյան-679 Սամվել Մուրադյան-802 Սուրեն Մուրադյան- 3699 Սերգեյ Սարգսյան-196 Կարեն Ստեփանյան-416 Այսպիսով, Էջմիածնի քաղաքապետ է ընտրվում ՔՊ-ի թեկնածուն, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: Գեներալների օրրանը կունենա կին քաղաքապետ: Հավելենք, որ հրապարակված տվյալները վերցված են ԿԸՀ-ից ժամը 00.00-00.30-ի դրությամբ: armdaily.am

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am