Քվեաթերթիկի ձևական օրինակ չի եղել, Դիանա Գասպարյանի կողմից թյուրըմբռնում կա․ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն՝ Դ. Գասպարյանի հրապարակման մասին
Քվեաթերթիկի ձևական օրինակ չի եղել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի կողմից թյուրըմբռնում կա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետի անկուսակցական թեկնածու, փաստաբան Կարեն Ստեփանյանը՝ անդրադառնալով Դիանա Գասպարյանի՝ օրեր առաջ արած ֆեյսբուքյան հրապարակմանը, որում նա մեղադրում էր Կարեն Ստեփանյանին «ստոր և դատապարտելի մեթոդի» դիմելու համար: «Ընդամենը եղել է որոշակի անվանացանկ, քվեաթերթիկի ձևական օրինակ չի եղել, թյուրըմբռնման արդյունք է եղել վերջինիս կողմից։ Դա նորմալ էր, օրենքով չարգելված։ Դա որոշակի շեղում էր, որպեսզի քարոզարշավային ստանդարտ վիճակից դուրս գանք։ Մնացած թեկնածուներն այնքան ճիշտ ընդունեցին դա, որ նույնիսկ հումոր էին անում դրա վերաբերյալ»,- նշեց Կ․ Ստեփանյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
