«Ժամը 13:00-ի դրությամբ Հրազդան քաղաքում արձանագրված հիմնական խախտումները». Անկախ դիտորդ
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք ՏԻՄ ընտրությունների դիտորդական դիտարկումների մասին. «Անկախ դիտորդ դաշինքի դիտորդները դիտարկում են իրականացնում Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում։ Ժամը 13:00-ի դրությամբ Հրազդան քաղաքում արձանագրված հիմնական խախտումներն են․ - որոշ տեղամասային կենտրոններում միաժամանակ ներկա են համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Միքայելյանի երկու վստահված անձ - տեղամասային կենտրոնի շրջակայքում արձանագրվել են կուտակումներ, այդ թվում թաղային հեղինակությունների ներկայություն Վաղարշապատում արձանագրված հիմնական խախտումներ են - որոշ տեղամասերում արձանագրվել է ընտրողների տեղափոխության դեպքեր - որոշ տեղամասերում փորձել են խոչընդոտել դիտորդների ազատ տեղաշարժը - մեկ տեղամասում արդեն նախապես ստորագրել են ամփոփիչ արձանագրությունները - տեղամասերի մոտակայքում նկատվել են քարոզչական պաստառներ՝ փակցված չսահմանված վայրերում և մեքենաների վրա
