Հարբած զույգը հյուրանոց է գնել` սենյակ վարձելու փոխարեն

Ջինա Լայոնսը և Մարկ Լին` Լոնդոնից չափից շատ ռոմ են խմել և Շրի Լանկայում ծովափին հյուրանոց գնելու որոշում են կայացրել:
Զույգն իմացել է, որ տունը գնելը վարձակալությունից մի փոքր ավելի թանկ արժե, ուստի որոշել են այն ձեռք բերել: Զույգն այն գնել է երեք տարով՝ 39 576 դոլար վճարելով:
Ավելի ուշ զույգը վերանորոգել է հյուրանոցը և յոթ սենյակ բացել:


