Հոկտեմբերի 2-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն պետք է արմատախիլ արվի Հայաստանի քաղաքական կյանքից։ Նրա պնդմամբ՝ այդ կուսակցությունը չարիք է և ամեն պահ կարող է վտանգել մեր երկրի կայունությունը։
Մի քանի օր անց, սակայն, վարչապետ Փաշինյանը ասաց ճիշտ հակառակ միտքը։ Նա հայտարարեց, որ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները, որոնց թվում է նաև ՀՀԿ-ն, պետության շահը գիտակցում են և երբեք չեն անի այնպիսի քայլեր, որոնք վտանգի առաջ կկանգնեցնեն մեր պետականությանը։
Շատերի համար անհասկանալի էր, թե ի՞նչ փոխվեց Նիկոլ Փաշինյանի մոտ, որ նա մի քանի օրերի ընթացքում կարդինալ տարբեր տեսակետներ արտահայտեց ՀՀԿ-ի մասին։ Վերջին օրերին նկատելի է նաև, թե ինչպես են Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչները հայտարարում, որ ՀՀԿ-ն կարևոր դեր ունի մեր քաղաքական կյանքում, և լավ է, որ մասնակցելու է ընտրություններին։
Politik.am-ի ՀՀԿ-ական աղբյուրներն ասում են, որ Փաշինյանի մոտեցումների փոփոխությունը կախված է Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից։Հոկտեմբերի 2-ին, երբ իրավիճակը կտրուկ սրվել է, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել և քննարկել են ներքաղաքական խնդիրներ։
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, ու սա է եղել պատճառը, որ հրապարակային փոխադարձ մեղադրանքների տարափը դադարեցվել է։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը