Ստացվում է՝ աչքերը փակ կարելի է յուրաքանչյուրի վրա միջոց կիրառել.Հովիկ Աբրահամյանի գործը Ձեզ օրինակ.քննարկում (video)

Ովքեր կշահեն եւ կտուժեն անցումային արդարադատությունից «Ազատ միտք եւ ազատ խոսք» հկ-ի այսօր կազմակերպված քննարկման թեման անցումային արդարադատությունն էր: Հիմնական զեկուցողներին՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին եւ ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանին լսելուց հետո ծավալվեց մտքերի փոխանակում: Մասնավորապես, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատեց, որ «անցումային արդարադատություն» երևույթը հանրության մեջ իրականում տարածվել է այլ կոնտեքստում, որը շատ քիչ կապ ունի «անցումային արդարադատության»՝զեկույցում նշված նշանակության հետ․ «Եզրույթի հոլովման հիմնական թեզն այն էր, որ հանրությունից գողացվել են հսկայական գումարներ և պետք է վերադարձվեն հանրությանը։Այսինքն, այդ «անցումային արդարադատության» հիմնական մեխն այն էր, որ պետությունից գումարներ են գողացվելու պիտի վերադարձվեն»։ Ռուբեն Մելիքյանը այս հարցի մասով հետաքրքիր դիտարկում արեց․ «Դա նույնն է, որ մարդիկ խոսեն սառնարանի մասին, սակայն այդ սառանարանը փորձեն կիրառել՝որպես պահարան։Մենք սկսեցինք անցումային արդարադատությունը դեղատոմս դարձնել ամեն ինչի համար, սակայն արդեն իսկ կուտակված փորձը ցույց է տալիս, որ անցումային արդարադատության մեջ ավելի շատ խոսվում է, թե ինչն է անարդյունավետ, քան թե ինչը եղավ արդյունավետ»։ ՀՀ նախկին սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանն էլ խոսեց խնդրի սոցիոլոգիական տեսանկյունից՝նշելով, որ «անցումային արդարադատությունը» կարող է այնպիսի ակնկալիքներ, սպասելիքներ առաջացնել հանրության շրջանում, որոնք չեն համապատասխանելու իրականության հետ։Ըստ Ռ․Մարտիրոսյանի՝այս հարցը խորը ուսումնասիրություն է պահանջում, որի հետևանքները պետք է անպայման կշռել, քանի որ ավելորդ սպասելիքները բերելու են հիասթափության և նոր դժգոհությունների։ Պատասխանելով «Սախարովի հիմնադրամի» ներկայացուցիչ Մերի Խաչատրյանի դիտարկամնը, թե ո՞վ է որոշելու, թե ինչ հարցեր են քննարկվելու եւ ովքեր են վիճռ կայացնելու, Ռուբեն Մելիքյանը շեշտեց, որ մենք ոչ Մալի ենք, ոչ Սիերա Լեոնե, որ դիմեք անցումային արդարադատության օգնությանը, եւ շեշտեց, որ պետք է օգտագործել եւ կատարելագործել առկա դատաիրավական համակարգերը: Մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am