Որպես ապացույց
Հյուսիսկորեական ԶԼՄ-ները հայտնել են, որ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինն իր ամենամոտ շրջապատի ուղեկցությամբ բարձրացել է Հյուսիսային Կորեայի ամենաբարձր լեռն ու Պեկտուսան ակտիվ հրաբուխը: Այս մասին գրում է Daily Mail-ը: Կիմ Չեն Ինի՝ լեռը բարձրանալու մասին վկայող լուսանկարներում նա պատկերված է քամուց քշվող մազերով, սև վերարկուով ու կոշիկներով: Daily Mail-ը նշում է, որ տարվա այս եղանակին ջերմաստիճանը Պեկտուսանի գագաթին կարող է հասնել -23 աստիճանի: Դրա հետ կապված՝ պարբերականը ենթադրում է, որ լուսանկարներն իսկապես արվել են անցած տարվա ապրիլին: Այն ժամանակ տեղական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Կիմ Չեն Ինը բարձրացել է լեռան գագաթը կործանիչների հյուսիսկորեացի օդաչուների հետ միասին:
