«80 տոկոս ձայն տվողների 90 տոկոսը հասկացե՞լ է, թե ինչու է ձայն տալիս»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախորդ ընտրություններին քաղաքական ուժերի կողմից օգտագործված մեթոդներն ու տեխնոլոգիաներն արդեն հին են ու հայտնի բոլորին: Նոր դրսևորումների, նոր տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտություն կա, իսկ թե քաղաքական ուժերն այդ առումով ի՞նչ պետք է հաշվի առնեն դեկտեմբերին սպասվելիք ԱԺ արտահերթ ընտրություններին, սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով, խնդիրն այլ դաշտում է:

«Նախ՝ այս պահին Հայաստանում բավականին տարօրինակ իրավիճակ ունենք, երբ մարդիկ պատրաստ չեն նույնիսկ լսել այլ կուսակցությունների. սա մի կողմից վտանգավոր է, մյուս կողմից՝ տրամաբանական, որովհետև 18–20 տարի նույն մարդիկ էին, և ոչինչ չէր արվում: Եթե լինեն նոր ուժեր, ինչը քիչ հավանական է, որովհետև 20 օրվա ընթացքում նոր ուժ չի ստեղծվի, կարելի է մտածել այն մասին, թե ինչ կարող են այդ մարդիկ առաջարկել էլեկտորատին: Քանի որ դեռևս վերջնական հայտնի չէ՝ ՀՀԿ–ն մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ, ես մեծ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ո՞վ է հանդես գալու աջ, այսինքն՝ կոնսերվատիվ դաշտում, որն այս պահին Հայաստանի համար մի քիչ ավելի կարևոր է: Դժվարությամբ եմ պատկերացնում նաև, թե ո՞վ է դուրս գալու սոցիալիստական կողմից: Այսինքն՝ ո՞վ է ասելու՝ եկեք այս ամբողջ հարցերը թողնենք ու մտածենք, թե, օրինակ, հարստությունն ինչպե՞ս հավասար բաշխենք, կամ կրթությունն ու առողջապահությունն անվճար դարձնենք»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց սոցիոլոգը: Նա ընդգծեց, որ ընդհանրապես վերապահումով է մոտենում սպասվելիք ընտրություններին: «Ստացվում է, որ այն անցկացնում ենք, որ ընդամենը պրծնենք հին համակարգից և թողնենք, որ նոր իշխանության եկած մարդիկ ինչ–որ ծրագրեր իրականացնեն: Այս ընտրություններն ավելի շուտ ամրապնդելու են գալիս այն իրավիճակը, որը ստեղծվել է մայիսից հետո, քան նոր բան ունեն ասելու: Իսկ տեխնոլոգիաները, գրեթե վստահ եմ, որ որևէ ազդեցություն չեն ունենա»,–ասաց նա՝ հավելելով, թե որքան էլ կուսակցությունները փորձեն նոր տեխնոլոգիաներով առաջնորդվել, դրանք կօգտագործե՞ն, թե՞ ոչ, ոչինչ չի փոխվի, որովհետև մարդկանց գործոնն էլ կա: «Ժողովուրդը դեռևս բովանդակային մասին է ուշադրություն դարձնելու, ոչ թե ձևին, իսկ տեխնոլոգիան, ամեն դեպքում, ձև է. ինչպե՞ս տալ ու ներկայացնել այս կամ այն գաղափարը, որտեղ ինչպես ներկայացնել: Տեխնոլոգիաները, այսպես ասած, երկկողմանի են: Դրանք միայն քաղաքական կուսակցության կամ ուժի կիրառելիքը չեն: Պատկերացրեք՝ ինչ–որ մի լեզվով եք խոսում ինչ–որ զանգվածի հետ, որը ձեզ չի հասկանում: Կապ չունի, թե դուք ինչ եք ասում, իրենք, միևնույն է, ձեզ չեն հասկանա: Մենք Երևանում քիչ թե շատ ձերբազատվել ենք այդ վիճակից, բայց, ինչպես տեսնում ենք, մարզերում այդպես չէ, մարզերում հին շորշոփը կա»,–ասաց նա՝ ընդգծելով, որ սպասվելիք ընտրությունների հիմքում հին համակարգից պրծնելու հանգամանքն է:
«Այստեղ խոսքն այն մասին չէ, թե գաղափարները, որոնք Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշում, ամբողջովին ընդունելի են ժողովրդի համար: 80 տոկոս ձայն տվողների 90 տոկոսը հասկացե՞լ է, թե ինչու է ձայն տալիս, բացի «եկե՛ք ՀՀԿ–ից պրծնենք» հանգամանքից: Ինձ մոտ այդ առումով խիստ կասկած կա: Հենց այստեղ է վտանգը, քանի որ չեն հասկանում՝ ինչի համար են ընտրում: Վեց ամիս է անցել, բայց մարդիկ չեն հասկացել, թե ինչ ենք մենք արել մայիսին: Ո՛չ գործընթացն են հասկանում, ո՛չ արդյունքը և ո՛չ էլ նպատակը: Իրենք հիմա կենտրոնացել են հետևյալի վրա. գյուղապետին հանենք, ո՞նց հանենք, Նիկոլին ասենք՝ թող հանի: «Թաղապետին, գյուղապետին հանենք ու, ասենք, մեր բարեկամին դնենք»... Ցավը դա է: Այդ պատճառով մեզ մոտ այդ գործընթացը այդպես արագ չի ավարտվելու: 4 տարի է պետք, որ փոխվի»,–ասաց նա: Վերադառնալով կուսակցություններին ու դրսևորումներին՝ սոցիոլոգն ընդգծեց. «Եթե մենք խոսում ենք, օրինակ, այն մասին, թե ՀՅԴ–ն ի՞նչ պետք է կիրառի, որ կրկին ընդունելի դառնա, ինքն իրենցով ինչ– որ ձայներ հավաքի, այս պարագայում դա բավականին ծանր է: Նույնը վերաբերում է ՀՀԿ–ին կամ իր հիման վրա ստեղծված այլ կուսակցություններին: Իսկ ի՞նչ պետք է անի ՕԵԿ–ը, որ իրեն վստահեն: Ոչինչ հնարավոր չէ անել, կարելի է շատ գումար ծախսել, բայց, միևնույն է, հնարավոր չէ պատկերացնել, որ ՕԵԿ–ն ինչ–որ անցողիկ տոկոս կհավաքի: Սրա մասին է խոսքը, կապ չունի, թե դուք ինչ տեխնոլոգիա կկիրառեք՝ խոսողն անընդունելի է հասարակության համար»: Կարեն Սարգսյանի համոզմամբ՝ մենք դեռ չենք ունենա ընտրություններ, որոնք ամբողջովին մրցակցային կարող են կոչվել: Այս պարագայում չի կիսում նաև այն կարծիքները, թե այս դեպքում ռեալ ծրագրերի անհրաժեշտություն կա: Նրա խոսքով, վերջին 15 տարիներին ծրագիրն ընդամենը թղթի կտոր է եղել, որի մասին մոռացել են տեղում, որովհետև ծրագրում գրածը չէր իրականացվում. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ ՀՀԿ–ի ծրագրի մեջ երբեք չի եղել, որ Սաշիկ Սարգսյանը այսինչ բանկում առկա հաշվին պետք է 30 մլն դոլար ունենա: Այնտեղ գրված չի եղել, որ «կոռուպցիա պետք է լինի, որ մեր մտերիմները Մոնումենտի այգին կոչնչացնեն, տներ կսարքեն»: Ծրագրում հակառակն է եղել: Այսինքն՝ այս պահին անցած ծրագրերը գոյություն չունեն, իրականացումն անհնար է, իսկ քսան օրվա մեջ հնարավոր չէ, որ նոր ուժը ծրագիր մշակի: Այստեղ ընդհանրապես ծրագրային պայքար չի լինելու»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am