«Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ եմ ասել». ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին հիշեցրել են պիտակները

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին երկար է տեւել եւ բուռն։ Ընտրական օրենսգրքից հետո քննարկվել է վերջին շրջանում ՀՀԿ-ն լքածների հարցը։ ԳՄ-ականները ցանկացել են իմանալ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը, հիշեցրել են՝ երբ Սասուն Միքայելյանը լքեց ՀՀԿ-ն, նրան անվանեցիք «դավաճան», Շիրակ Թորոսյանին՝ «թուլամորթ», Ցոլակյանին՝ «առնետ»։ «Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ եմ ասել»,- ասել է Սերժ Սարգսյանը եւ արձանագրել, որ գնացածներին անվանարկելով՝ հարցը չի լուծվի․ իրենց որոշումն է՝ մեղքն իրենց վիզը։ Ապա քննարկել են առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը։ Սերժ Սարգսյանը կարծիք չի հայտնել, լսել է ԳՄ-ականներին, որոնք միաբերան պնդել են, որ եթե անգամ պիտի պարտվեն, զրո ձայն հավաքեն, քաղաքական մոտեցումը պահանջում է մասնակցել։ Մանավանդ՝ իրատեսական է, որ ընտրությունները կայանան հին օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգայինով, ինչը մեծացնում է ՀՀԿ-ի շանսերը։ Դեմ է եղել միայն Սամվել Ֆարմանյանը՝ ասելով, որ թիրախ են դառնալու բոլոր ուժերի համար, իրենց հաշվին փորձելու են ռեյտինգ հավաքել։ Սերժ Սարգսյանը մասնակցելու կողմնակիցներին առաջարկել է գնալ, քննարկել, առաջարկների-քայլերի փաթեթ պատրաստել, ներկայացնել՝ «նոր կոնկրետ որոշում կկայացնենք»։ Որեւէ ցուցակ, համամասնականի հերթականություն ԳՄ նիստում չի քննարկվել։ Քննարկել են առհասարակ ՀՀԿ-ի ապագան, այդ թվում եւ՝ համագումար անցկացնելու հարցը։ Որոշվել է նոյեմբերի սկզբին հրավիրել ոչ թե համագումար, այլ՝ համաժողով։ «Համագումար անցկացնել այս պահին նպատակահարմար չէ»,- տեղեկացրեց ԳՄ աղբյուրը։ Ընտրությունների մասնակցության հարցը համաժողովո՞ւմ կքննարկվի։ «Այո, սակայն մինչ այդ ԳՄ-ում ու ՀՀԿ խորհրդի նիստում կլինի քննարկում»։ Բայց մինչ այդ՝ հաջորդ շաբաթ կայանալիք ԱԺ արտահերթ նիստը, հավանաբար, ՀՀԿ-ն կտապալի՝ քվորում չի լինի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am