Կապանում քաղաքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի քարոզարշավին մասնակցելով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Բիզնեսը Հայաստանում պետք է տարանջատվի քաղաքականությունից: Ով ուզում է բիզնեսով զբաղվել, պետք է հեռանա քաղաքականությունից:
Հայաստանում նախկինում խնդիր էր բիզնեսը և քաղաքականությունը տարանջատելը: Ես մեծ հարգանք ունեմ բոլոր գործարարների նկատմամբ: Շատ կարևոր է, որ նրանք իրենց աշխատանքային տաղանդով կարողանում են բիզնես անել, հարկեր վճարել: Գործարարները կարևոր դերակատարություն պետք է ունենան մեր երկրի զարգացման գործում: Բայց, ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Դժբախտություն կլիներ, եթե ՀՀ վարչապետը Հայաստանում բիզնես շահ ունենար: Դա բացառված է:
Կապանի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանը չունի բիզնես, նրա միակ գործը պետք է լինի ժողովրդին ծառայելը: Ով ուզում է բիզնեսով զբաղվել, թող հեռանա քաղաքականությունից, զբաղվի այդ գործով: Մենք չենք կարող որոշել, թե ով ինչով զբաղվի, ժողովուրդը պետք է որոշի իր ընտրությամբ: Բիզնեսը չի կարող խառնվել քաղաքականությանն ու պետական կառավարմանը»:
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը