«Վստահ եմ՝ ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում գիտեն սա». Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Հատուկ քննչական ծառայությունը ԻՐՈՔ ցանկանում է, ԻՐՈՔ նպատակ ունի հանրությանն անակնկալներ մատուցելու փոխարեն իրական արդյունք ցույց տալ ու բացահայտել մարտի 1-ի գործը և կոնկրետ մարդկանց դեմ հիմնավոր ու անբեկանելի մեղադրանքներով ու ապացույցներով դատարան մտնել, ապա տուժողներին կրիայի դանդաղկոտությամբ հարցաքննելուն զուգահեռ պետք է հարցաքննությունների հրավիրի ու ԼՐՋՈՐԵՆ, այլ ոչ ձևական, հարցաքննի այն քննիչներին, որոնք մարտի 1-ի գործով մարդկանց գործեր են քննել և շինծու մեղադրանքներով նրանց խափանման միջոցի հարցով դատարաններ են մտել, այն ոստիկաններին որոնք կեղծ ցուցմունքներ են տվել։ Պետք է մարտի 1-ի գործի շրջանակներում մարդկանց բաժիններ բերման ենթակած ու արձանագրություններ կազմած ոստիկաններից, շինծու գործեր սարքած քննիչներից տեղեկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ են ցուցակագրվել բերման ենթարկվողները և ո՞վ է նրանց ցուցակագրել։ Կեղծ ցուցմունքներ տվող ոստիկաններից, պատվիրված դատավճիռներ հրապարակած դատավորներից պետք է տեղեկանալ, թե ո՞ւմ հանձնարարությունն են կատարել։ Սա է այն ճանապարհը, որը կտանի գործի ամբողջական բացահայտման։ Ռոբերտ Քոչարյանով չի սկսվում ու ավարտվում այս գործը։ Անգամ, եթե ինչ որ հրաշքով Քոչարյանն ընդունի իրեն ներկայացված մեղադրանքը՝ դա չի կարող մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտում դիտարկվել։ Վստահ եմ, ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում գիտեն սա, բայց զարմանալի է, թե ինչո՞ւ են այլ ու այսքան խախուտ ճանապարհով գնացել ու գնում։ Ինչո՞ւ են գործը բացահայտելու փոխարեն սևեռվել Քոչարյանի մեղավորությունն ապացուցելու վրա։ Саботаж? Չի բացառվում։ Եթե մանրակրկիտ ու հետևողական աշխատանքով ներքևից վերև չբարձրանան, ապա տապալվելու են իրենք ու տապալելու են այս կարևոր գործի բացահայտումը»։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am