ՀՀԿ խորհրդի անդամ. «Կուսակցությունը նախկինի պես աշխատում է հին ու պարտիզանական մեթոդներով»

Անվստահության աղբյուրը Երբ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին առաջարկում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման իր տարբերակը, Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ այն նույն գործոնները, որոնք ստիպեցին իրեն ապրիլի 23-ին հեռանալ իշխանությունից, ստիպելու են ԱԺ ՀՀԿ-ական թեւին նույնպես տալ համաձայնություն: Դա հասկանում են նաեւ հեղափոխության ճամբարում, ուր, այդուհանդերձ, ՀՀԿ-ին չվստահելու բոլոր հիմքերն ունեն: Այլ երկրներում, երբ իշխող կուսակցությունը պարտվում է, արվում են առնվազն մարտավարական փոփոխություններ: ՀՀԿ-ն նման ցանկություն կարծես չի դրսեւորում: Կուսակցությունը նախկինի պես աշխատում է հին ու պարտիզանական մեթոդներով: Չկա հրապարակայնություն: Եթե հեղափոխության ճամբարի լիդերն իր ամեն քայլը ներկայացնում է ոչ միայն կուսակիցներին, այլեւ հանրության լայն շրջանակներին, նույնիսկ ՀՀԿ խորհրդում ոչ բոլորը գիտեն, թե ինչ է մտմտում իրենց առաջնորդը: Օրակարգի հարց չի դառնում հասարակության վստահությունը շահելու գործողությունների մշակումը: Նախկինի պես ռազմավարական հարցերի լուծումը տնօրինում է մեկ մարդ: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն եղել եւ մնում է ավտորիտար եղանակով կառավարվող կառույց, որը ոչ մի կերպ չի կարողանում որդեգրել ժողովրդավարական աշխատաոճ: Եթե հեղափոխական ճամբարի լոկոմոտիվն իր առաջնորդն է, ՀՀԿ ղեկավարը դարձել է իր կուսակցության բալաստը: Ակնհայտ է, որ վերջինս անվստահության մթնոլորտ է ծնում թե՛ հեղափոխության եւ թե՛ յուրայինների ճամբարում: Հանգուցալուծման անխուսափելիությունը ՀՀԿ գվարդիան հասկացել է արդեն, որ իր առաջնորդը ոչ թե սխալվել, այլ կարեւոր մի պահի, երբ նրանից կախված էր ողջ թիմի բախտը, ուղղակի վրիպել է: Սխալը երբեւէ ուղղելի արարքն է: Իսկ երբ առաջնորդը վրիպում է, նրան փոխում են: Կիպլինգի հանրահայտ պատմության մեջ այդ փոփոխությունը տեղի է ունենում ինքնակամ: Թեեւ փորձառու, բայց ճկունությունն ու արագությունն արդեն կորցրած առաջնորդն իր տեղը զիջում է ուրիշին: ՀՀԿ-ում արշալույսները թեեւ խաղաղ են, բայց խնդրի հանգուցալուծումն անխուսափելի է. կա՛մ շարունակվելու է ՀՀԿ երկարատեւ հոգեհանգիստը առանձին ակտիվիստների ինքնամեկուսացման, իսկ ոմանց «արտագաղթի» դրսեւորումներով՝ մինչեւ բուն թաղման արարողությունը, կա՛մ էլ կուսակցության վերնախավը կցուցաբերի վճռականություն եւ կազատվի հոգեբանորեն «շեֆ»-ի կարգավիճակից ոչ մի կերպ դուրս գալ չկարողացող գործընկերոջ ազդեցությունից: Թե ստեղծված ցայտնոտային իրավիճակում ինչ կարող է անել նոր ղեկավարը, դժվար է ասել: Բայց մի բան հաստատ է, որ կուսակցությունն այդ դեպքում քաղաքական պայմանավորվածությունների ու երկխոսության հարթակում համեմատաբար ավելի մեծ վստահություն կներշնչի: Թեեւ ՀՀԿ-ի համար քաղաքական գործունեության թթվածինը սպառվելու եզրին է: Շշուկով ասված խոսք Երբ մենք՝ հանրապետականներս, խոսում ենք հեղափոխության ճամբարի սխալների մասին, մեզնից անկախ, նրանում դնում ենք մեղադրական ինչ-որ շեշտ, ասես նրանք են մեղավոր մեր քաղաքական ձախողումների համար: Այո՛, նրանք երիտասարդ են, ունեն փորձի պակաս: Բայց դա բոլորովին էլ նրանց մեղքը չէ: Ե՞րբ է որդին վաղաժամ ստանձնում ընտանիքի կարիքները հոգալու պատասխանատվությունը. ա՛յն դեպքում, երբ հայրը զոհվել կամ պատերազմից վերադարձել է հաշմանդամ։ Մեկ էլ՝ երբ հայրը խմող է, խաղամոլ, այլ կերպ ասած, որպես ընտանիքի հայր՝ ապաշնորհ: Այս վերջին բառը, ընդհանուր առմամբ, հարմար է գալիս ՀՀԿ կառավարման տարիներին: Հասարակությանն առնչվող գրեթե բոլոր ոլորտներում օրենքի խախտումը դարձել էր սովորական երեւույթ: Ընդ որում, այդ «հերոսները» հաճախ մեր ընկերներն ու մտերիմներն էին: Բոլորս հաշտվել ու հարմարվել էինք դրան: Բայց ամենազարմանալին այն էր, որ ստեղծված իրավիճակից դժգոհում էինք բոլորս: Ասես ուզում էինք, բայց չէինք կարողանում դուրս գալ այդ վիճակից: Եվ այսօր ինքս ինձ ու իմ հանրապետական ընկերներին ուզում եմ անկեղծաբար ասել, որ հեղափոխությունը, եթե այլեւս ոչ մի բան չտա, գոնե շնորհակալ պիտի լինենք, որ ազատեց մեզ՝ մեզնից: Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ ՀՀԿ խորհրդի անդամ Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am