Գարեգին Չուքասզյան. «Եթե մարդն անգամ այդ տարրական գիտակցությունը չունի, ինչպես նա կարող է բարձր պաշտոն զբաղեցնել նոր Հայաստանում»

Ինչ հիմքով է նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարում, թե Վալերի Օսիպյանն ու Հունան Պողոսյանը պետք է անցնեն քավարանով, քանի որ հասարակությունը իրենց չի ընդունում։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ Գարեգին Չուքասզյանի հետ։ – «Սասնա ծռեր»-ի խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Հունան Պողոսյանը, Վալերիյ Օսիպյանը եւ շատ այլ կադրեր պետք է անցնեն ժողովրդի քավարանով։ Ի՞նչ պետք է անեն, ներողություն խնդրե՞ն։ Ինչպե՞ս եք դուք պատկերացնում քավարան ասվածը։  – Առհասարակ ներողամտությունը քրիստոնեական երեւույթ է, բայց որպեսզի ինչ-որ մեկին ներես, նախ եւ առաջ ինքը պետք է մեղա գա իր մեղքերի մեջ, որպեսզի դու իրեն ներես։ Եթե մարդիկ չեն էլ զգում, որ իրենք մեղավոր են եղել նախորդ համակարգում եւ ավելին՝շարունակում են իրենց նոր ելույթներում խոսել այն մասին, որ իրենք չէին ուզենա, որ իրենց հին մասնագիտությունը ստիպված լինեն օգտագործել կամ հիշել, դա նշանակում է, որ մարդիկ այդ մասնագիտությունը չէին դիտում որպես ժողովրդին ծառայող մասնագիտություն, այլ որպես ճնշող մասնագիտություն։ Եթե մարդն անգամ այդ տարրական գիտակցությունը չունի, ինչպես նա կարող է բարձր պաշտոն զբաղեցնել նոր Հայաստանում։  – Այսինքն՝ պետք է նրանք ներողություն խնդրե՞ն, դա՞ է քավարանը։ – Հարցը ներողությունը չէ, հարցն ուղղակի ֆորմալ ներողության մասին չէ։ Նախ պետք է հին ռեժիմը ստանա իր իրավա-քաղաքական գնահատականը, եւ նոր կադրերը, որոնք լյուստրացիա պետք է անցնեն նոր համակարգում աշխատելու համար, պետք է բացահայտեն այն սխալները (եթե կա հանցագործություն), ապա դրանք նույնպես պետք է գնահատական ստանան, եւ ըստ դրա՝ անցումային արդարադատության ատյանով անցնելուց հետո հատկապես բարձր էշելոնի մարդիկ, եթե էդպիսի խնդիր լինի իրենց նոր նշանակում անելու, պետք է անպարտությունն ապացուցվի։ Կանխավարկած, որ էս մարդիկ՝ բոլոր բարձր էշելոնի ներկայացուցիչները, իսկապես ծառայել են էդ հանցագործ համակարգին, պետք է մենք կարողանանք վստահ լինենք, որ իրենց վրա էնպիսի մեղք չկա, որը հետագայում կարող է խանգարել Նոր Հայաստանի կայացմանը։ Սա այն կանխավարկածն է, որը պետք է նախապես ունենալ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am