Թրամփի Խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին պատրաստվում է այցելել Հայաստան, այդ մասին տեղեկացնում է քաղաքագետ, ամերիկյան հարցերով մասնագետ Սուրեն Սարգսյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ Ջիուլիանին Թրամփի աջակիցն, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանը: «2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետ: Ի դեպ, վերջերս Սորոսին անվանել էր «անտիխրիստ»: Դրա համար նորից ասեմ, Սորոսն ու ԱՄՆ-ն իրար հետ կապ չունեն։ Հայ-ամերիկյան օրակարգը զարգացնելու լուրջ հեռանկար ունենք», -նշել է քաղաքագետը։
Տեղեկացնենք, որ առաջիկայում՝ հոկտեմբերի 20-ին տարածաշրջանի երկրներ է այցելու Ջոն Բոլթոնը, որը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է։ Տարածաշրջանային այցի շրջանակներում Բոլթոնը կլինի նաև Հայաստանում:
Ի դեպ, Սարգսյանը նշում է, որ Ջիուլիանիի այցը Հայաստան տարածաշրջանային չէ։
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը