Առողջներին բաց թողին, հիվանդին՝ ոչ

«Հրապարակ» թերթը գրում է. Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի չէ կալանքի հետ․ «Բոլոր մարդիկ էլ ինչ-որ մի հիվանդությամբ տառապում են»։ Գրիգորյանին բուժող բժիշկ, «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ թոքաբան Արտակ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հիվանդություն ունի նա։ «Նա 2013 թվից աջ թոքի քաղցկեղ ունի, ստացել է նախավիրահատական քիմիաթերապիա, վիրահատվել է, ստացել հետվիրահատական քիմիաթերապիա, տարբեր ճառագայթումներ։ Ունի ստոմատիկ բազմաթիվ հիվանդություններ՝ ողնաշարի գրիժա՝ խիստ ցավագին ախտանիշներով, շաքարային դիաբետ, որից ախտահարվել են երիկամները։ Հիվանդությունն ազդել է աչքերի վրա՝ տեսողությունը շատ վատ է, ստորին եւ վերին վերջույթների անշարժացում-կապտացում է ընթանում, որը խորանում է, ինչը կարող է հանգեցնել վերջույթների անդամահատման։

Տառապում է բրոնխիալ ասթմայով։ Այս բոլորն ամրագրված է փաստաթղթերով։ Վերջին անգամ նա հետազոտություն է անցել Հանրապետական հիվանդանոցում, ուր արձանագրվել է՝ ավշային հանգույցների մեծացում, ինչը հնարավոր ուռուցքի աճի սինդրոմ է, բայց քանի որ Հայաստանում ՊԷԴ-սկան չկա, պետք է դրսում վերջնական ախտորոշվի։ Փարիզից Հայաստան եկած բժիշկը եւս հաստատեց այս ամենը՝ պնդելով, որ չի կարելի նման հիվանդին կալանքի պայմաններում պահել»։
ՀՔԾ-ն հակառակն է պնդում։ «Անհասկանալի է, եթե անկեղծ՝ չեմ կարող ոչ մի կերպ բացատրել այդ ամենը։ Հետո էլ՝ բոլոր առողջներին բաց թողեցին, իրեն՝ ոչ»։ Դուք՝ որպես բուժող բժիշկ, պարբերաբար այցելում եք, Մանվելն ի՞նչ է ասում։ «Իմ բժշկական այցերը տեղի են ունենում ՔԿՀ բժշկի, բուժքրոջ, անվտանգության աշխատակցի ներկայությամբ։ Մենք բացի առողջական խնդիրներից, իրավունք չունենք այլ բաներից խոսելու, հենց մի բառ ենք փոխանակում, ասում են՝ սա տեսակցություն չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am