Ինչում են մեղադրվում «օրենքով գող» Օշականցի Գևորիկի մտերիմները. մանրամասներ

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ոսկեվազ համայնքի 46-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել Օշական համայնքի երկու բնակչի՝ 1987 և 1993 թթ. ծնված Թովմասյան եղբայրներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ոսկեվազի 46-ամյա բնակչի նկատմամբ կիրառված բռնության մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի հունվարի 24-ին. «Նաիրի» Բ/Կ-ից հայտնել են, որ «գանգուղեղային վնասվածք, կողերի կոտրվածք, գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի բնակիչ, 1972թ. ծնված Կ. Սիրեկանյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ 46-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող։ Ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Ոսկեվազի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ Օշականի բնակիչ, 1987թ. ծնված Ս.Թովմասյանը 2018 թ. հունվարի 24-ին՝ ժամը 18:00-ի սահմաներում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայով Ոսկեվազի կենտրոնական հատվածում երթևեկելիս արժանացել է Ոսկեվազի բնակիչ Կ. Սիրեկանյանի դիտողությանը, ինչի կապակցությամբ առաջացել է վիճաբանություն։ Ս.Թովմասյանը՝ եղբոր՝ 1993 թ. ծնված Ա.Թովմասյանի, հետ միասին իջել են ավտոմեքենայից և պարզաբանումներ պահանջել Կ.Սիրեկանյանից , ապա սկսել բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Այնուհետև ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ոսկեվազ-Օշական գյուղերի խաչմերուկին հարող տարածք, որտեղ շարունակել են բռնության գործադրումը՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Թովմասյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Մենք գիտենք, թե որտեղ է Նեթանյահուն. Իրանի բարձրաստիճան ռազմական գործիչ «Սրանք փոսեր չեն, սրանք ավելի քան 160 աղջիկների՝ 6-12 տարեկան, և նրանց ուսուցիչների գերեզմաններն են…». Աբովյան Շատ զգայուն հարց ա, անհետ կորած մարդիկ կան, որ ցուցակներում չկան, ո՞նց ընդգրկենք. Դանիելյան (video) Տիկի՛ն Գալյան, հարցերի՛ս պատասխանեք. Արթուր Խաչատրյան (video) Լրատվամիջոցները բացահայտել են, թե ինչպես է Իսրայելը պարզել Խամենեիի գտնվելու վայրը Իրանը հայտարարել է 787 զոհի մասին ՀՀ-ն իր քաղաքացիներին չի վերադարձնում պետբյուջեի հաշվին․ բոլոր ծախսերը դրվում են հենց քաղաքացիների ուսերին․ Հովիկ Գրիգորյան «Մարզում Նիկոլին ասել են՝ դու թուրք ես, հունից դուրս է եկել». պահեստազորի գնդապետ (video) Նյու-Յորքում տեղի է ունեցել առաջին հակապատերազմական ցույցը. Վարդան Ոսկանյան Կանդալներով Կաթողիկոսին տանելուց կլինեին, եթե պետական ռեսուրս օգտագործեինք․ Ալեն Սիմոնյան (video) Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է․ Politik.am Իսրայելը հայտնել է Թեհրանում կառավարական շենքերին հարվածելու մասին Դիմակավորված երեք տղամարդ տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ․ բացահայտում Կոնկրետ թիվ ասեք․․․ Ագնեսա Խամոյանը՝ պաշտոնյային (video) Ի՞նչ վտանգներ սպասենք Իրանում պատերազմից (video) «Սարսափելի. Աննան չափն անցել է» (video) Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Պատերազմից առաջ Սուրեն Պապիկյանը մեսիջներ է տարել Իրան. ո՞վ է դաբրոն տվել. քաղտեխնոլոգ (video) Հայաստանը՝ լրագրողներ ձերբակալող պետությունների եվրոպական ցանկում «Իրանը մինչև վերջ գնալու է. գն***ահարելու են, եթե…»․ Երվանդ Բոզոյան (video) Պուտին-Թրամփ հեռախոսազրույց նախատեսված չէ․ Պեսկով Իրանում տեղի ունեցողը ցեղասպանություն է. թիրախը իրանցի աղջիկներն են․ Բաղայի Հայաստանը՝ լրագրողներ ձերբակալող պետությունների եվրոպական ցանկում․ «Ազատություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am