«Իրատես» թերթը գրում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ ու հետո այդպես էլ անհասկանալի է՝ ի վերջո ի՞նչ դիրքերից է հանդես գալիս «Լույս» դաշինքը. նրանց պահվածքն ու հայտարարությունները ո՛չ ընդդիմադիրի են, ո՛չ իշխանամետ:
«Իրատեսին» հայտնի դարձավ, որ այս փուլում «Լույս»-ականները որոշել են չխոսել, չարտահայտվել, ինչքան հնարավոր է խուսափել հարցազրույցներից: «Ցանկանում են հստակեցնել իրենց անելիքները, որոշել՝ ինչպես են առաջ շարժվում, ինչ դիրքերից են հանդես գալու, այնուհետ սկսեն խոսել: Հեղհեղուկ շատ հարցեր կան, որոնց համար պատասխաններ է պետք գտնել՝ կիսատ-պռատ չերևալու համար», - ասաց «Լույս»-ին մոտ կանգնած աղբյուրը:
Թերթի զրուցակիցը փոխանցեց, որ հիմնական ու կարևոր հստակեցումը կապված է դիրքորոշման հետ: «Եթե Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի հետ համագործակցելու որևէ եզր այդպես էլ չգտնի, ապա հավանական է, որ «Լույսն» ապագա ընտրարշավի ժամանակ իր հայտարարություններում առավել կոշտ լինի ու քննադատողի դիրքերից հանդես գա», - տեղեկացրեց վերջինս:
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը