Ոչ ոքի մտքով չէր անցնի, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար․ դա հրաշք էր․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ինչպիսի՞ն է վերջինիս տեսակետը՝ Ռոբերտ Քոչարյանիայն հայտարարության վերաբերյալ, ըստ որի, վերջինս կուսակցություն է հիմնելու։
Ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ մեկ տարի է՝ իրեն այդ հարցն ուղղում են, ինչին ի պատասխան նշում է, որ ինքը գործ ունի միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, իսկ շուտով, երբ կհրապարակվեն նաև իրենց կուսակցության ընտրացուցակները, լրագրողները կծանոթանան նաև իրենց թեկնածուների հետ։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։